Շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ. Միրզոյան

25/02/2025 19:04

ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում․

«Հարգարժա՛ն նախագահող,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ դիտորդ պետության կարգավիճակով։ Որպես եզակի հարթակ՝ Զինաթափման համաժողովը վճռորոշ դեր է խաղում միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։ Ստեղծման պահից, անցած ավելի քան չորս տասնամյակների ընթացքում, այն շարունակում է ունենալ նշանակալի, սակայն դեռևս չիրացված ներուժ՝ համաշխարհային զինաթափման և անվտանգային նպատակների առաջմղման գործում։

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն հավատարիմ է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, որը հանդիսանում է միջազգային անվտանգության ճարտարապետության առանցքային հիմնասյուներից մեկը։ Միևնույն ժամանակ, միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հայաստանը, առաջնորդվելով Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների հաջող պահպանմամբ և ունենալով մինչև 2036 թվականը նոր հզորության սահուն անցում կատարելու վերջնական նպատակ, ընտրել է թափանցիկ և բաց քաղաքականություն՝ միջուկային էներգիայի ապահով և խաղաղ օգտագործման համար և շարունակելու է հետևել այս քաղաքականությանը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ միջուկային ապահովության և անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ։ Հայաստանն արդեն նախաձեռնել է նոր ատոմակայանի ընտրության և հետագա կառուցման նախնական գործընթացները։ Այս պահին մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) առանձնահատկությունները։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունը մշտապես հաստատուն դիրքորոշում է ունեցել, առ այն, որ արդյունավետ գործող սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմն անփոխարինելի նշանակություն ունի միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներում ռազմական և քաղաքական կայունության ապահովման համար։ Մենք հետևողականորեն պաշտպանում ենք սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի ամբողջական իրագործումը՝ զուգակցված այդ ռեժիմի առաջնորդող սկզբունքների անվերապահ պահպանմամբ՝ որպես կայուն խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր նախապայման։ Այս համատեքստում մենք նաև դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը։

Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ռեժիմին։ Մենք հետևել ենք վերջինիս դրույթներին և բարեխղճորեն կատարել մեր պարտավորությունները։ Սակայն, մեր հանձնառությանը հակառակ, իրականությունը տարբերվել է սկզբնական ակնկալիքներից։ Արդյունավետ վերահսկողության և կիրարկման բացակայության պատճառով, ռեժիմն ակամա թույլ է տվել չարամիտ մտադրություններ ունեցողներին թաքցնել իրենց ապօրինություններըը: Արդյունքները հայտնի են՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը՝ խարխլելով կայունության հենց այն հիմքերը, որոնք այն կոչված էր պաշտպանելու։

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս գաղափարին և հանդես գալ սպառազինությունների վերահսկման արդյունավետ ու համապարփակ ռեժիմի ամրապնդման օգտին։ Հարավային Կովկասում թափանցիկության բարձրացման և վստահության ամրապնդման նպատակով՝ Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման  և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։ Այս նախաձեռնությունն ուղղված է փոխադարձ վստահության ձևավորմանը, սպառնալիքի առկայության ընկալման նվազեցմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ։

Տիկնայք և պարոնայք,

Գիտակցելով պետությունների կողմից ռազմական արհեստական բանականության կարողությունների մշակման և զարգացման աճող միտումը՝ ներառյալ ԱԲ-ի ինտեգրումն ինքնավար գործառույթների և համակարգերի աջակցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է, որ ԱԲ-ի կիրարկումը ռազմական ոլորտում պետք է պատշաճ կերպով կարգավորվի՝ համաձայն առկա միջազգային իրավական գործիքների՝ չբացառելով ապագա համապատասխան իրավակարգավորումների հնարավորությունն՝ այդպիսով նվազեցնելով միջազգային իրավունքը խախտելու նպատակով անպատասխանատու դերակատարների կողմից ԱԲ-ի շահագործման ռիսկը։

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է, որ միջազգային իրավունքը, մասնավորապես միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը լիովին կիրառելի է բոլոր զինատեսակների, այդ թվում՝ արհեստական բանականություն և ինքնավար տեխնոլոգիաներ ներառող համակարգերի նկատմամբ։ Ռազմական նպատակով արհեստական բանականության կիրառումը պետք է լինի էթիկական, պատասխանատու և նպաստի միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Այդպիսի կիրառումը պետք է համահունչ լինի բոլոր համապատասխան միջազգային իրավական կարգավորումներին։

Ավելին, ռազմական արհեստական բանականության պատասխանատու օգտագործման խթանման շրջանակում Հայաստանի Հանրապետությունը զգալի կարևորություն է տալիս ռազմական ԱԲ տեխնոլոգիաների պատասխանատու և էթիկական փոխանցմանը։ Սա ենթադրում է, որ առաջատար պետությունները, որոնք զբաղվում են առաջադեմ ռազմական ԱԲ տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինքնավար ռազմական համակարգերի մշակմամբ, պետք է ձեռնպահ մնան այդպիսի փոխանցումների թույլատրությունից, եթե առկա է հավաստի տեղեկատվություն առ այն, որ ընդունող պետությունը նախկինում խախտել է միջազգային իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը։

Ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության և միջազգային անվտանգության ապահովումը համատեղ ջանքեր պահանջող աշխատանք է, որը ծառայում է բոլորի ընդհանուր շահերին և պահանջում է շարունակական նվիրում ու անկեղծ վճռականություն։ Հայաստանը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ շարունակելու բանակցված բազմակողմ լուծումների որոնումը, խթանելու երկխոսությունը և ամրապնդելու միջազգային համագործակցությունը՝ հանուն խաղաղության և անվտանգության։

Շնորհակալություն»:

Սամվել Կարապետյանը Forbes-ի վարկածով ռուսական վարձակալական անշարժ գույքի 10 գլխավոր «արքաների» ցանկում է 2-րդն է

Սամվել Կարապետյանը Forbes-ի վարկածով ռուսական վարձակալական անշարժ գույքի 10 գլխավոր «արքաների» ցանկում է 2-րդն է

Սամվել Կարապետյանը Forbes հանդեսի վարկածով ռուսական վարձակալական անշարժ գույքի 10 գլխավոր «արքաների» ցանկում է ընդգրկվել՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ «Տաշիրը» (պատկանում է Կարապետյանին) բազմապրոֆիլ հոլդինգ է, որը զբաղվում է բնակարանաշինությամբ, ինչպես նաև...

Աբովյան փողոցի շենքերից մեկի տանիքից սառույցն ընկել է երիտասարդ անցորդի գլխին. 168.am

Աբովյան փողոցի շենքերից մեկի տանիքից սառույցն ընկել է երիտասարդ անցորդի գլխին. 168.am

Ձմռանը սպասվող ձյունը Երևանի քաղաքային իշխանությունների համար անսպասելի է գալիս․ քաղաքացիներն ահազանգում են՝ ձնամաքրման աշխատանքներն առատ տեղումներից օրեր հետո էլ պատշաճ չեն իրականացվում, չեն մաքրվում մայթերը, շենքերի տանիքներից կախված հսկայական սառցալուլաները...

Ինչո՞ւ են ազատ արձակել «Չաղ Ռուստամին»․ «Կարճ ասած»

Այսօր մեր երկրում 4 ակցիա տեղի ունեցավ։ Մեկը Ծիծեռնակաբերդում էր՝ ի հիշատակ Արցախյան շարժման օրերին Խորհրդային Ադրբեջանում ջարդերի՝ ցեղասպանության զոհերի։ Մյուս երեք ակցիաները կառավարության, ԱԳՆ, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի...

Լարսը կրկին փակվել է

Լարսը կրկին փակվել է

ՆԳՆ Փրկարար ծառայությունը, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը, հայտնում է՝  Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների...

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված...

Եղիշե Կիրակոսյանը ստացել է Բաքվում պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության ընթացքի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2021-2024...

Իշխանությունը շատ բան է անում, բայց ոչ թե գերիների վերադարձի, այլ չվերադարձի համար. Մեխակ Մխիթարյան

  «Իշխանությունը շատ բան է անում, բայց ոչ թե հայ գերիների վերադարձի, այլ չվերադարձի համար: Հիմա Կառավարության շենքի մոտ ենք, բայց տպավորություն է՝ Հայաստանում թուրք-ադրբեջանական դեսպանատան դիմաց ենք, ոչ մի արձագանք չկա»,- այս մասին...

Եթե կառավարությունում գտնվող մարդը չի կարողանում գործադրել իր իշխանությունը, ինքը պետք է գնա․ Լիլիթ Բլեյան 

«Սա է այն հասցեն, որտեղից հայ հանրությունն ունի պահանջելիք։ Գերիների խնդիրները բարձրաձայնելու, նրանց ազատությանը հասնելու համար Հայաստանում գոյություն ունի այս հացեն՝ կառավարությունը, որտեղ սուպերվարչապետության տակ կենտրոնացած են բոլոր...

Պետք չէ տեսնել արդեն խոշտանգված նկարը, նոր ոտքի կանգնել. Արա Ռոստոմյան

  «Նայում եմ Բաքվի բանտերում գտնվող մեր գերիներին, դա իմ ամոթն է, և եթե իմ ամոթն է, ապա պետք է բոլորիս ամոթը լինի: Պետք չէ տեսնել արդեն խոշտանգված նկարը, նոր ոտքի կանգնել»,- այս մասին Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման պահանջով...

Ինչի՞ մասին են այսօր բանակցում իշխանությունները այն պարագայում, երբ գերիները Բաքվի բանտում են․ Վարդանյան 

Ինչի՞ մասին են այսօր բանակցում իշխանությունները այն պարագայում, երբ գերիները Բաքվի բանտում են. դա բանակցությո՞ւն է, թե կապիտուլյացիա, դա բանակցություն է, թե՞ շանտաժ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԳՆ շենքի դիմաց ի պաշտպանություն ...