ՀՖՖ-ն կոնֆլիկտի մեջ է Հայաստանի ողջ ֆուտբոլային հանրության հետ. «Փաստ»

4 Մարտի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բացի իր աշխատանքների տոտալ ձախողումից, տևական ժամանակ է, ինչ անընդհատ կոնֆլիկտների մեջ է հայաստանյան ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչների գերակշիռ մասի հետ: Եթե որևէ մեկը համաձայն չէ ՀՖՖ-ի հետ, ապա ֆեդերացիայի ղեկավարությունը ոչ թե երկխոսում, քննարկում է հարցերը, այլ գնում է բացահայտ առճակատման։

Տարբեր ակումբների հետ պարբերական պատերազմներին, տարբեր ֆուտբոլիստների, ֆուտբոլային աշխարհի հայտնի այլ անձանց հետ կոնֆլիկտներին գումարվելու են եկել լուրջ խնդիրները երկրպագուների հետ: Անցած տարվա աշնանից սկսյալ ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները տարբեր ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ՀՖՖ ղեկավարության հրաժարականը: Սակայն ո՛չ ֆեդերացիայի նախագահը, ո՛չ էլ ղեկավար կազմից որևէ այլ անձ չի հանդիպել երկրպագուների հետ: Առավելագույնը, ինչ արել է ֆեդերացիայի նախագահը, հայտարարություն տարածելն էր, որտեղ նա տիպիկ քպական ոճով ձախողումների մեջ մեղադրել է բոլորին՝ ՀՖՖ ղեկավարությունից բացի:

Օրերս էլ, երբ երկրպագուները հերթական ակցիան էին իրականացնում «Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» խաղի ընթացքում, ֆեդերացիան դիմեց օրվա իշխանությունների «սիրելի» գործիքին, այն է՝ իրավապահների օգնությանը, որոնք էլ բիրտ ուժ են կիրառել խաղաղ ակցիա իրականացնողների դեմ, ավելին՝ ինը անձի ձերբակալել են ու զավեշտալի հոդվածներ նկարել: Հասկանալի է՝ նպատակը FAF-ի ու մյուս ակումբների երկրպագուների շրջանում վախի մթնոլորտ սերմանելն ու Արմեն Մելիքբեկյանի դեմ պայքարի «մեջքը կոտրելն» է: Բայց, ինչպես երևում է, սա հակառակ արդյունքն է տալիս. նույնիսկ ոչ ֆուտբոլասեր հանրության զգալի մասը սոցցանցերում բացահայտ աջակցում է երկրպագուներին:

Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, նույնիսկ իրավապահներն են տարակուսած եղել, թե ուժ կիրառելու, առավել ևս ձերբակալելու որևէ իրավական հիմք չկա: Սակայն, ըստ երևույթին, համակարգի «վերևից» հրահանգն օրենքից զորեղ է գտնվել, ինչպես, ի դեպ, միշտ է լինում այս իշխանությունների օրոք: Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ֆեդերացիայի նախագահը անընդհատ սխալ տեղեկություններ է փոխանցում Նիկոլ Փաշինյանին, որպեսզի կարողանա պահպանել նրա «դաբրոն», ինչպես նաև ստանալ իրավապահ համակարգի աջակցությունը՝ երկրպագուներին ճնշելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Սխալը` սխալի ետևից․ «Հրապարակ»

Սխալը` սխալի ետևից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ոմանք հիանում են Հայաստանի այսօրվա վարած արտաքին քաղաքականությամբ, դա անվանում են ճկուն, հավասարակշռված, դիվերսիֆիկացիայի ձգտող, այլընտրանքներ ձեւավորող քաղաքականություն: Իբրեւ թե` տեսեք, թե ինչպես ենք տարբեր բեւեռների միջեւ «խաղեր տալիս»,...

Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»

Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին վերստին առաջին պլան եկավ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը: Բիշքեկում ամփոփիչ ասուլիսի ժամանակ, երբ Փաշինյանի հետ հանդիպման համատեքստում նաև այդ ռազմաբազայի հետ կապված հարց տրվեց ՌԴ նախագահին, նա մասնավորապես...

Պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

Պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Այս ընտրությունը հատկապես ուշագրավ է, քանի որ Արզնիում ընտրությունը չի անցկացվելու համամասնական կարգով․ համայնքը,...

Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»

Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ նախկին նախագահ, շաբաթներ առաջ ԱԽՔ նշանակված Ալեն Սիմոնյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմ է տեղափոխել խորհրդարանի իր յուրայիններին, որոնք կա՛մ սեփական դիմումի համաձայն էին ազատվել, կա՛մ Ռուբեն Ռուբինյանի հրամանով։ ԱԺ աշխատակազմի նախկին...

Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»

Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի և գործարար Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ շրջանառվող լուրերի թեման վերջին շրջանում դարձյալ ակտիվացել է, և մամուլում ու հանրային քննարկումներում Նալբանդյանին անընդհատ կապում են Փաշինյանի ու վերջինիս ընտանիքի հետ։ Օրերս,...