Հուսամ Սերժ Սարգսյանը կհետևի Ռոբերտ Քոչարյանի օրինակին ու ասուլիս կտա․ նա խոստացել էր ասուլիս դեռ 2020-ին․ Բորիս Մուրազի

Մրտ 3, 2025

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցները մեծ անհանգստություն ապրեցին ու դա հրապարակային դրսևորվեց։ Քննարկումները ի վերջո հասան 2018 թվականի իրադարձություններին, որի մասին ես տասնյակ վերլուծություններ ունեմ ու բոլորն էլ փաստարկված։ Երկրորդ նախագահը մշտապես բաց է եղել ու հնարավոր բոլոր թեմաների վերաբերյալ պատասխանել է լրագրողների հարցերին՝ իր կառավարման տարիների ձեռքբերումներից մինչև հոկտեմբերի 27-ի այդքան մանիպուլացված թեման։ Պատերազմից հետո՝ ընդհանրապես, Քոչարյանը դարձել էր միակ նախագահը, որ ասուլիսներ էր տալիս։
Հիմա, քանի որ թեման հասել է 2018-ի դեպքերին, որի գլխավոր դերակատարը եղել է երրորդ նախագահը, ես հուսամ, որ նա կհետևի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրինակին ու այդ թեմայով ասուլիս կտա։ Կրկնում եմ ասուլիս, ոչ թե իրեն լոյալ լրագրողի կամ լրագրողների հետ համախոհների զրույց։
Ասուլիսի ակնկալիք ունեմ հատկապես այն պատճառով, որ ես էլ մի քանի հարց ունեմ, և որ երրորդ նախագահը խոստացել է նման ասուլիս դեռ հեռավոր 2020 թվականին։ Իսկ ես հավատում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը կկատարի իր խոստումը, հո՞ հետ չի կանգնի իր խոսքից։
Կարծում եմ ասուլիս պետք է պահանջեն նաև նախագահ Սերժ Սարգսյանի իրական կողմնակիցները։ Ի վերջո այդ մարդիկ ասում են, որ բոլոր հարցերի պատասխանները կան։ Դե բա հրաշալի առիթ է՝ համ խոստումը կկատարվի, համ էլ բոլոր հարցերը պատասխաններ կստանան։ Սպասում ենք։

Նմանատիպ նյութեր

Եվս մեկ կազակերպություն է լքում Ադրբեջանը

Եվս մեկ կազակերպություն է լքում Ադրբեջանը

  2025 թվականի մայիսին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) կավարտի Ադրբեջանում իր գրասենյակի աշխատանքը։ Երկրում իր 30-ամյա ներկայության ընթացքում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կարևոր դեր է խաղացել կառավարությանը և այլ ազգային ու տեղական գործընկերներին օգնելու...

Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ

Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ...

Դանիելյանից բացի, ձերբակալվել են նաև ՍԱՏՄ աշխատակիցներ

Դանիելյանից բացի, ձերբակալվել են նաև ՍԱՏՄ աշխատակիցներ

Այսօր ձերբակալվել է  ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ Հակակոռուպցիոն դատարանը նրան ձերբակալել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու մեղադրանքով։ Դանիելյանին մեղադրում են աշխատակիցների անուններով պարգևավճարներ դուրս...

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետ Մարչել Չիոլակուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնից, իսկ նրա ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը դուրս է գալիս իշխող կոալիցիայից։ Մարչել Չիոլակուի խոսքով՝ եվրոպամետ իշխող կոալիցիայի նպատակներից...

ԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1,000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համար

ԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1,000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համար

ԱՄՆ վարչակազմը 1,000-ական դոլար կվճարի այն անօրինական ներգաղթյալներին, ովքեր լքում են երկիրը սեփական նախաձեռնությամբ։ Այս մասին ըստ Politico պարբերականի՝ ասվում է երկրի ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ վճարումը ստանալու...