Հա, Սերժ Սարգսյանն է տվել/հանձնել իշխանությունը այս փորձանքին․ Մանուշ Եսայան

Մրտ 5, 2025

Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սերժ Սարգսյանի աջակիցներին մի բան խնդրեմ էլի․ պետք չի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Միգուցե դուք չեք հիշում/չեք ուզում հիշել, բայց շատերը օրինակ հենց ես շատ լավ պատկերավոր դետալներով հիշում եմ ՛՛հեղափոխություն՛՛ կոչված կործարար շարժումը ու լիքը հետևություններ ունեմ արած։ Իշխանական բոլոր լիազորությունները և գործիքակազմը ունեցող ղեկավարը կարող էր մի քանի անգամ կասեցնել շարժումը, ձերբակալել էս ներկայիս պատուհասներին ի դեմս գլխավոր պատուհասի, իրավունք ուներ և պարտավոր էր թույլ չտալ շարժման այդքան ծավալումը, իրավունք ուներ և կարող էր թույլ չտալ քվեարկել ի վերջո, ու հա պարտավոր էր ինձանից ու մնացածից ավելի հեռատես և գրագետ գործեր։ Հա, ինքն է տվել/հանձնել իշխանությունը այս փորձանքին։ Ու էական չի թե ինչ դրդապատճառներով։ Իմ ու իրա տարբերությունը հենց դրանում է, որ ինքը քաղաքական գործիչ է/էր ու պետություն էր ղեկավարում։ Հետևաբար առաջնային պետք է լիներ պետական շահը, այլ ոչ թե պուպուշ մնալը։ Իսկ եթե չի ունեցել այդ հեռատեսությունը ուրեմն ավելի վատ՝ ուրեմն պետք չի գեղեցիկ տիտղոսներ կպցնել։
Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ իրար ուտեք /ուտենք կամ սկսեք դասեր տալ կամ “պոլիծիկայից բացատրեք”, սա գրում եմ, որ ի վերջո դադարեք արդարացնել էն ինչ եղել է, դադարեք թվալ, ու վերջապես առերեսվեք իրականության հետ ու հետևություններ անեք, ու հա եթե ստացվի՝ մի քիչ էլ ազնիվ լինեք։ Ու էդ դեպքում միայն կարող է ինչ որ բան փոխվել։
Ես ունեմ խորը համոզմունք, որ եթե մի քիչ մեր քաղաքական վերնախավի ներկայացուցիչները /բոլորն առանց բացառության/ ազնիվ լինեին, կարողանային իրենց սխալները պատվով ընդունել, պարզ հետևություններ անել, ապա առնվազն էս աստիճան վատ վիճակի մեջ չէինք լինի։
Նորից խնդրեմ ինձ դասեր չտալ․ գրածս էլ ընդունեք որպես սրտացավ քաղաքացու հորդոր, մարդ ես կարող է տես հասնի։ Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել առավել ևս պառակտել կամ սովորացնել, ուղղակի “ռոզվի” ակնոցները հանելու ժամանակը վաղուց է անցել է։

Նմանատիպ նյութեր

Կարդինալները չեն կարողացել նոր Հռոմի պապ ընտրել

Կարդինալները չեն կարողացել նոր Հռոմի պապ ընտրել

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ էր դուրս գալիս կոնկլավում կարդինալների առաջին քվեարկությունից հետո։ Այսպիսով, նոր Հռոմի պապի փակ գաղտնի ընտրությունները, որոնք տևել են ավելի քան երեք ժամ, դեռևս արդյունք չեն տվել։ Վաղը...

Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև. Կոչուբաև

Կրթվելը պետք է իրոք դարձնել նորաձև. Կոչուբաև

«Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ընդդիմադիր պատգամավորների հասցեին ոչ միայն զարմացրեցին, այլ նաև պարզ ցույց տվեցին՝ Հայաստանում կառավարման համակարգն այլևս չի գործում իր էությամբ»,-գրում է իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ արձագանքելով այսօր ԱԺ-ում...

Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմադիր կին պատգամավորին․ «Դուրս կշպրտեմ քեզ դահլիճից»

Ազգային ժողովում թեժ վիճաբանություն սկսվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև: Ալեն Սիմոնյանը սպառնաց ընդդիմադիր կին պատգամավորին․ «Դուրս կշպրտեմ քեզ...

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալները. factor.am

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից ևս Երևանին են...

Ձեր ոտքերից պտի կախեմ, հերիք ա… Փաշինյանը սպառնում է

Ձեր ոտքերից պտի կախեմ, հերիք ա… Փաշինյանը սպառնում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկումներին, հունից դուրս եկավ, և ԱԺ ամբիոնից հեռանալուց հետո էլ շարունակում էր բորբոքված խոսել։ «Ձեններդ կտրեք, ներվերս չուտեք, վեր ընկեք տեղներդ, համբալներ, ձեր ոտքերից պտի կախեմ,...