Հայաստանի իշխանությունները բացարձակ լուռ են, անտարբեր, նույնիսկ՝ արհամարհական. հայտարարություն

Մրտ 3, 2025

 

Հայ ազգային ռամկավար կուսակցության հիմնադիրների խորհուրդը հայտարարությւոն է տարածել Ադրբեջանում տեղի ունեցող շինծու դատավարության վերաբերյալ.

Գերեվարումից ու մեկուկես տարի տևած տանջալից հարցաքննություններից հետո, այս օրերին ընթանում է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների շինծու և կեղծ դատավարությունը՝ մեղադրյալների իրավունքների կոպիտ խախտումների, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաների ամբողջական խախտման պայմաններում։ Նրանց հյուծված ու տանջահար դեմքերը վկայում են ֆիզիկական ու հոգեկան խոշտանգումների, կանոնավոր պարբերականությամբ կրած տառապանքների մասին, իսկ Ռուբեն Վարդանյանի հացադուլը հուշում է մահվան ընդառաջ գնացողի հուսահատություն…

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները բացարձակ լուռ են, անտարբեր, նույնիսկ՝ արհամարհական։

Հայ Ազգային Ռամկավար կուսակցության Հիմնադիրների Խորհուրդը չի կարող հանդուրժել այս խայտառակ կացությունը, որն ուղղված է ոչ միայն Արցախի բռնադատվող ղեկավարության, այլև Հայ ժողովրդի ու Հայոց պետականության դեմ։

Իր զորակցությունը հայտնելով Բաքվի զնդաններում պահվող հայ պատանդներին՝ Հայ Ազգային Ռամկավար կուսակցության Հիմնադիրների Խորհուրդը Հայաստանի իշխանություններից պահանջում է՝

1- Հայ պատանդների ազատման հարցը դնել Բաքվի հետ բանակցային սեղանին՝ որպես աներկբա նախապայման։

2- Զորաշարժի ենթարկել դիվանագիտական իր ողջ կորպուսը, Հայաստանում թե արտասահմանում՝ ի խնդիր մեր ռազմագերիների ազատ արձակման։

3- Արդարադատական պետական բոլոր մարմինների միջոցով հայցեր ներկայացնել միջազգային համապատասխան բոլոր ատյաններին՝ ազդու միջամտությամբ անհապաղ ազատ արձակելու մեր ռազմագերիներին։

Միաժամանակ՝ Հայ Ազգային Ռամկավար կուսակցության Հիմնադիրների Խորհուրդը կոչ է անում համայն հայության բոլոր հատվածներին ու կազմակերպություններին՝ դուրս գալ անտարբերության թմբիրից և բողոքի, ճնշումների ու հանրայնացման բոլոր ձևերով ու միջոցներով ձեռնարկել մեր հայրենակիցների կյանքն ու արժանապատվությունը օր առաջ փրկելու գործին։ Ու միշտ հիշել, որ Բաքվում ընթացող դատական գործը, ի դեմս մեր ռազմագերիների, ուղղված է բոլորիս դեմ, մեր ժողովրդի ու մեր պետության դեմ։

 

 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի պաշտոնյաները խուսափեցին Շուշիի ազատագրումից խոսելուց

Այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգի այցելած ՔՊ-ական պաշտոնյաները հրաժարվեցին պատասխանել Շուշիի ազատագրման մասին հարցերին: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ այսօր իր համար եռատոն չէ, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը եռատոնի մասին...

Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում

Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն ավելի քան 15 օր է՝ հացադուլ է անում։ Այս մասին X-ի էջում ահազանգում է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մինասյանը: Կառույցը նամակ է...

 Չի կարող լինել խաղաղություն, եթե դու ուժի գործոն չես․ Ավետիք Քերոբյան 

Այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ականատես ենք լինում քանդող գործողությունների, ավելի շուտ անգործության։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուր պանդթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ...

Աղազարյանն էլ է սկսում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց

Աղազարյանն էլ է սկսում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց

Լիազորված եմ հայտարարել, որ նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԱՍԿ նախագահ Հովիկ Աղազարյանը։ «Վարչապետի մեր թեկնածուի անունը կհայտարարենք սույն թվականի մայիսի 20-ին»,-...

Հետևություններ պետք է անենք մեր ապագան ավելի լավ տեսնելու համար․ Սեյրան Օհանյան

Այս օրը մեզ պետք է լցնի համոզմունքով, պատասխանատվությամբ ապագա հաջողությունների, ապագա հաղթանակների համար։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Տարիներ հետո, այսինքն այս...