Կառավարությունը, բնականաբար, դրական է գնահատել իր աշխատանքը և զեկույցն ուղարկել ԱԺ

Փտր 27, 2025

 

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին որոշում կայացրեց: Այն ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նշեց, որ այս զեկույցը ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ, եւ կառավարության կողմից հավանություն ստանալուց հետո կներկայացվի ԱԺ:

Զեկույցը ներառում է հետեւյալ բաժինները.

Արտաքին քաղաքականությունը  (Հայաստան-Վրաստան հարաբերություններ, Հայաստան — Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթաց, Հայաստան — Իրան հարաբերություններ, Հայաստան — Թուրքիա հարաբերությունների կարգավորում, Հայաստան — ՌԴ հարաբերություններ, Հայաստան — ԱՄՆ հարաբերություններ, Հայաստան — Եվրոպական միություն հարաբերությունները, Հայաստան — Ֆրանսիա հարաբերություններ,  Հայաստան — Գերմանիա հարաբերություններ, Հայաստան — Միացյալ Թագավորություն հարաբերություններ,Հայաստան — եվրոպական այլ երկրներ հարաբերություններ,   Հայաստան — Հնդկաստան հարաբերություններ, Հայաստան — Չինաստան հարաբերություններ, Հայաստան — Միջին Արևելքի երկրներ հարաբերություններ,  Համագործակցությունը գործընկեր այլ պետությունների հետ, Բազմակողմ համագործակցություն, Համագործակցություն միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, Սփյուռքի հետ կապեր).

Պաշտպանություն (Ազգային անվտանգության ծառայություն, Անվտանգային համակարգեր, ՆԳՆ բարեփոխումներ).

Տնտեսություն (Բարձր տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն և կապ, Փոստային կապ, Գյուղատնտեսություն, Քաղաքաշինություն, Բնական ռեսուրսների կառավարում).

Ենթակառուցվածքների զարգացում (Տրանսպորտ, Ճանապարհաշինություն, Ջրային տնտեսություն, Էներգետիկա).

Մարդկային կապիտալի զարգացում (Ժողովրդագրություն, Միգրացիա, Կրթություն, Գիտություն, Առողջապահություն, Աշխատանք և սոցիալական պաշտպանություն, Երիտասարդություն, Սպորտ, Մշակույթ, Շրջակա միջավայր).

Իրավունք և արդարադատություն (Ընտրական իրավունք և ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, Դատաիրավական բարեփոխումներ, Կոռուպցիայի դեմ պայքար, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումներ).

Ինստիտուցիոնալ զարգացում (Ռազմավարական պլանավորում և քաղաքականությունների մշակում, պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ, Թվայնացում, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք, Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, Պետական գույքի կառավարում, Հարկաբյուջետային քաղաքականություն, Հարկային և մաքսային վարչարարություն, Պետական ծախսեր):

Նմանատիպ նյութեր

Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայում. ահազանգ

Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայում. ահազանգ

Մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանն ահազանգում է․ «Ուրեմն, որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ Պանգասիուս տեսակն է ,որոնց բուծում են հիմնականում հարավարևելյան Ասիայում ։ Այս ձկնատեսակի ներկրումն ու...

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Այսօր՝ Արցախի  նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարության» նիստում կրկին ելույթ են ունեցել «տուժողները»։ Հաջորդ «նիստը» կանցկացվի ապրիլի...

Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան

Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյաննն արձագանքել է իշխանական պատգմվորների կողմից ՀՅԴ-ին ուղղված անպարկեշտ արտահայտություններին։ Գալստյանը գրել է․ «Պաթոլոգիան գիտություն է հիվանդությունների պատճառների, դրանց առաջացման, ընթացքի և...

Սահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Ոսկան Սարգսյան

Սահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Ոսկան Սարգսյան

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․ «Ինչո՞ւ է ձգձգվում Տավուշում սահմանազատման նոր փուլը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման նոր փուլը տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանագծին։ Դա Նոյեմբերյան համայնքի...

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է ANC UK պարբերականը։ Այսօր բոլոր քաղաքական կուսակցությունների և խորհրդարանի երկու պալատների պատգամավորները հավաքվել էին Լոնդոնի Կենոտաֆի մոտ՝...