Կապանում ՔՊ ղեկավարությունը թույլ չի տվել հաշվել ձայները․ «Հրապարակ»

22 Փետրվարի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Քաղպայմանագրի» տարածքային խորհրդի ընտրություններ են տեղի ունեցել, որին 12 թեկնածու է առաջադրվել` ԱԺ պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը, Մարինա Ղազարյանը, ԶՊՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, Կապանի նախկին տարածքային խորհրդի ղեկավար Նարեկ Դավթյանը եւ այլք:

Եղանակային անբարենպաստ պայմանների, ձյան պատճառով ՔՊ վերնախավից՝ վարչությունից ընտրություններին ներկայացուցիչ չի մասնակցել: Բայց, հաշվի առնելով նախորդ ընտրությունների ժամանակ Կապանում թույլ տրված կեղծիքները, ՔՊ ղեկավարությունը թույլ չի տվել, որ քվեարկության արդյունքները հաշվեն Կապանում, եւ քվեատուփը` կապարականքված, տեղափոխվել է Երեւան:

Այստեղ, ըստ ամենայնի, օնլայն տարբերակով կհաշվեն ձայները։ Ուշագրավ է, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր թեկնածությունը չի առաջադրել, մինչդեռ վերջին շաբաթներին ՔՊ-ն բազմաթիվ համայնքներում կուսակցական խորհուրդներ է ընտրում, եւ հիմնականում մարզկենտրոններում խորհրդի ղեկավար են դառնում մարզպետները՝ ստացած առավելագույն ձայներով։»: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

«Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում զորակցություն է հայտնել Ծառուկյանին և անհիմն համարել ընկերության նկատմամբ իրավապահների...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Օլիմպավանի» աշխատողների և հաճախորդների բողոքի ակցիան

Գագիկ Ծառուկյանին պատկանող և այս պահին կապարակնքված մի շարք ձեռնարկությունների մոտ ակցիաներ են՝ ի աջակցություն ԲՀԿ կալանավորված առաջնորդի։ Ուղիղ հեռարձակումը «Օլիմպավան» մարզական կենտրոնից է։ Մանրամասները՝ ուղիղ...

Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի 

«Ո՞ւմ շահերից էր գործում Փաշինյանը՝ փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արդյո՞ք ժողովրդի։ Ռուսների հետ հայերի հարաբերությունների վատ լինելը կարելի՞ է դրական համարել»,- այս հարցն է տրվել Լոռու բնակիչներին։ Կարծիքները՝...

Կտրուկ վատացել է Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը․ «Հրապարակ»

Կտրուկ վատացել է Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու...