Էլեկտրական մեքենաների ներմուծման մի խմբի քվոտան ավարտվելու վրա է. «Փաստ»

25 Փետրվարի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը կառավարության որոշմամբ բաշխվել էր հետևյալ կերպ. 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից, 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:

Երեկ պետական եկամուտների կոմիտեն հայտնեց, որ փետրվարի 23-ի դրությամբ փաստացի դիստրիբյուտորական պայմանագրերով աշխատողների կողմից օգտագործվել է քվոտայի ընդամենը 14 տոկոսը, այսինքն՝ 426 հատ մեքենա, իսկ ահա նշյալ խմբում չընդգրկվածները սպառել են բաշխված քվոտայի շուրջ 90 տոկոսը (4499 մեքենա):

Ոլորտի մասնագետների համար սա առնվազն տարօրինակ է: Բանն այն է, որ գրեթե անհնար է համարվում, որ առաջին կետում չընդգրկվածները երկու ամսում հասցնեին համարյա սպառել քվոտան, իսկ ահա դիլեր-դիստրիբյուտորական պայմանագրերով աշխատողները նման պասիվություն ցուցաբերեն: Մեզ հետ զրույցում մեքենաների առքուվաճառքով զբաղվող մի քանի անհատներ նշում էին, որ «այստեղ ինչ-որ բան այն չէ»: Նրանց կարծիքով, չի բացառվում, որ խոշոր ընկերությունները կազմակերպեին ներմուծում ֆիզիկական անձանց անունով, որպեսզի քվոտան արագ լրանա, որից հետո իրենք կարող են ներմուծում իրականացնել դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերով, ապա իրականացնել վաճառք ավելի բարձր գներով:

Արդյունքում հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի արդեն գարնանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...