Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Գողությունը, որը կատարվել է՝ բնակարան ապօրինի մուտք գործելով):
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Խոսնակը նաև հայտնել է, որ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը գողոնի արժեքի հետ կապված չի համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Նազելի Բաղդասարյանին գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս: