Գերիների նկատմամբ դաժանությունները՝ Ադրբեջանի հանցավոր էության հերթական դրսևորում. «Փաստ»

04/03/2025 10:04

«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ Հայաստանում պատրաստվում են խաղաղության օրակարգին, Ադրբեջանը յուրաքանչյուր հարց օգտագործում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Ու Բաքվին չեն հետաքրքրում ո՛չ միջազգային իրավունքը, ո՛չ համամարդկային արժեքները, ո՛չ էլ մարդու իրավունքները։

2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը հրաժարվեց COP 29 համաժողովի անցկացման հայտից՝ այն զիջելով Ադրբեջանին։ Ու այդ ու մի շարք այլ զիջումների արդյունքում Ադրբեջանից Հայաստան վերադարձան 32 հայ գերիներ։ Դրանից հետո թվում էր, թե COP 29 համաժողովի նախօրյակին կամ դրա ընթացքում Ադրբեջանը ստիպված կլինի հանձնել գերիներին, բայց Բաքուն ոչ միայն չհանձնեց գերիներին, այլև համաժողովի ընթացքում մեղադրանքներ էին հնչում Հայաստանի հասցեին։ Փաստացի, ադրբեջանական կողմը հայ գերիների հաշվին կարողացավ առավելագույնս օգտվել COP 29 համաժողովի առիթից՝ մի կողմից՝ իր իմիջը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, մյուս կողմից էլ՝ գագաթաժողովի կուլիսներում գազային նոր գործարքներ կնքելու համար։ Չնայած որոշ երկրների ու պաշտոնյաների կողմից Բաքվում անցկացվող COP 29 համաժողովը բոյկոտի ենթարկվեց, այնուամենայնիվ, այդ միջոցառման անցկացումը Բաքվին թույլ տվեց շոշափել միջազգային հանրության տրամադրությունները։

Արդյունքում Ալիևը հասկացավ, որ միջազգային հանրությունը, մեծ հաշվով, իներտ վերաբերմունք ունի մարդու իրավունքների զանգվածային խախտումների հարցում ու պատրաստ է աչք փակել ռազմական հանցագործությունների առաջ, ուստի իր ռեժիմը կարող է շարունակել առաջնորդվել նույն ոճով։ Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր ու հրապարակումներ են անում, որոնցում անզեն աչքով իսկ երևում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները խոշտանգումների և խեղումների են ենթարկվում։ Իսկ խոշտանգումների նպատակը շատ պարզ է՝ նրանց տանջահար անելու միջոցով ցուցմունքներ կորզել, որպեսզի հետագայում դրանք Հայաստանի դեմ օգտագործեն։

Տեսնում ենք, թե ինչպես է արդարադատությունն ընդհանրապես հողին հավասարեցվում, երբ «սելի տեղը սելվորն է ճռռում»։ Փոխանակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հիմա կանգնած լինեին միջազգային քրեական դատարանի առաջ՝ էթնիկ զտումներ իրականացնելու և ցեղասպանական հանցագործությունների իրագործման համար, դրա փոխարեն ադրբեջանական իշխանություններն այսօր մեղադրողի դերում են հանդես գալիս։

Միգուցե նաև գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառներից մեկն էլ այն է, որ ճնշում գործադրվի Հայաստանի վրա, որ հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի դեմ դատական հայցերից, քանի որ դրա արդյունքում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված ոճրագործությունները կարող են ջրի երես դուրս գալ։ Ավելին, միգուցե մի օր էլ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերին ավելանան նաև հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների մասին թեմաները։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով պետք է աշխատի իր միջազգային գործընկերների հետ Բաքվի դատական շոուի հետ կապված իրադարձությունները հանրահռչակելու գործում։ Իհարկե, ՀՀ ԱԳՆ-ից այս առիթով վերջապես հայտարարությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ շարունակելու են գերների հետ կապված թեման բարձրացնել տարբեր հարթակներում և ձևաչափերով։ Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե իրենք ամենօրյա աշխատանք են կատարում, սակայն չեն բարձրաձայնում՝ «չվնասելու» սկզբունքով: Համապատասխան տեղեկություն չունենալու պատճառով հակառակը պնդել չենք կարող. գուցե և այդպես է: Սակայն բանն այն է, որ առնվազն միջազգային հարթակներում, որտեղ մասնակցում և ելույթ են ունենում հայ պաշտոնյաները, պետք է մաքսիմում բարձրաձայնել այդ հարցերը:

Մյուս կողմից՝ զարմանալի է միջազգային հանրության լռությունը, իսկ ավելի ստույգ՝ անգործությունը։ Օրինակ՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշում է, թե Եվրոպական միությունը շատ հստակ ասել է, որ իրենք ակնկալում են արդար դատավարություն։ Բայց գերիների նկատմամբ իրականացվողը ԵՄ ներկայացուցչի կողմից ընդհանրապես դատավարություն որակելն արդեն իսկ տարօրինակ է։ Իրականում այն արհեստածին շոու է ու խոշտանգումների սեսիա։ Ամերիկյան կողմն էլ մարդու իրավունքների հետ կապված ամեն մի փոքր դեպքի վերաբերյալ մեկնաբանություն է տարածում, սակայն գերիների հարցով քար լռություն է։ Մի՞թե Վաշինգտոնում չեն տեսնում, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում։ Թե՞ նորից աշխատում է բազմակի ստանդարտների սկզբունքը…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան. Ալեն Սիմոնյան

  Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ իշխանությունները գերիների վերադարձի ուղղությամբ տեսանելի քայլեր չեն...

18+․ Փաշինյանին հայհոյում են՝ թե՛ ավտոբուսով, թե՛ մետրոյով երթևեկելիս

  «Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր»,- սոցկայքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղադրել տեսանյութ: Նիկոլ Փաշինյանի տեսանյութի տակ բազմաթիվ մեկնաբանություններ են, ինչպես միշտ՝ հայհոյանք, վիրավորանք, քննադատություն։ Փաշինյանին մեղադրում են...

«Կատարեք միջազգային չեզոք միջնորդի դերը». Նամակներ կհանձնվեն ԱԳՆ և Շվեյցարիայի դեսպանատուն

«Կատարեք միջազգային չեզոք միջնորդի դերը». Նամակներ կհանձնվեն ԱԳՆ և Շվեյցարիայի դեսպանատուն

  Հյուպատոսական հասանելիություն գերիներին Մարտի 4-ին, ժամը 15.00-ին նամակներ կհանձնվեն ՀՀ արտգործնախարարությանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանությանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում Հյուպատոսական հարաբերությունների մասին...

ՌԴ-ն անժամկետ արգելել Է տասնյակ ճապոնացիների, այդ թվում ԱԳ նախարարի մուտքը իր երկիր

  ՌԴ ԱԳՆ-ն անժամկետ արգելել Է Ճապոնիայի ԱԳ նախարար Տակեշի Իվայայի մուտքը երկիր. պատճառը պաշտոնական Տոկիոյի՝ Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցներ են՝ պայմանավորված Ուկրաինայում ռազմական գործողությաններով: Բացի այդ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, արգելվել է Ուկրաինայում...

Փոքր բիզնեսը վճարում է 10% շրջանառության հարկ, խաղաղմոլության ոլորտը՝ 0,4%․ Թադևոս Ավետիսյան

«Թունյանը իր մասնագիտական ողջ նորուժով պաշտպանում է խաղամոլության ոլորտը։ Այո, առողջ տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք։ Բայց այդ առողջ տրամաբանությունը շատ կարևոր էր նաև, որ առաջնորդվեիք, երբ փոքր ու միջին բիզնեսի շրջանառության հարկն էիք...

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը սովորեցնում է Փաշինյանին, թե ինչպես աշխատել գերիների հարցով

  Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ավելի ակտիվ ներգրավվել Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործին և բացատրել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը. Բանտարկյալների ազատ արձակումը հռչակել առաջնահերթություն,...

Ալեն Սիմոնյանն առաջարկում է գերիների թեմային «շատ ձեռք չտալ»

Եթե ցանկանում եք գերիները վերադառնան, եկեք այդ թեմային «շատ ձեռք չտանք»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Փորձը ցույց է տալիս, որ այդ թեման շարունակվում է և մեզ համար առաջնային է: Եթե տեսանելի քայլեր անենք, հնարավոր է գերիները...

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թուրքիայի դեսպան Հիջաբի Քըրլանգըչ կանչվել է Իրանի ԱԳՆ` Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը: Ֆիդանն Al Jazeera-ին հարցազրույցում Իրանից...

Թրամփը դադարեցրել է ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային

  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ անցյալ շաբաթ Սպիտակ տանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ «բախումից» հետո: Այս մասին Reuters-ին ասել է Սպիտակ տան պաշտոնյան՝ անանունության պայմանով: «Նախագահը հստակ ասել է, որ...