Բա այդ լավության տակից դուրս գալու համար մի Արարատն ուրանալն ի՞նչ է Փաշինյանի համար. Արթուր Խաչատրյան

25 Փետրվարի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․

«2021 թվականի փետրվարի 25-ը «իրական» Հայաստանի պատմության ամենախորհրդանշական օրերից մեկն է։ Երկար է հիշվելու։ Այդ օրը Թուրքիան «խստորեն դատապարտեց Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը»։ Պատկերացնու՞մ եք՝ դատապարտեց հեղաշրջման փորձը։ Իսկ ավելի պարզ՝ միջամտեց Հայաստանի ներքին գործերին ու աջակցեց Նիկոլ Փաշինյանին ․․․ Բա այդ լավության տակից դուրս գալու համար մի Արարատն ուրանալն ի՞նչ է Փաշինյանի համար։

Հիշեցնեմ, որ 2021 թվականի փետրվարի 25-ի ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը պահանջեց «ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրեց՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»։ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը գնահատեց որպես հեղաշրջման փորձ։ Նրա հետ համաձայնվեցին ու նրան պաշտպանեցին թուրքերը ․․․»։

Նմանատիպ նյութեր

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...

Ուկրաինան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին 2027 թվականի հունվարի 1-ին. Մարթա Կոս

Ուկրաինան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին 2027 թվականի հունվարի 1-ին. Մարթա Կոս

Ուկրաինան չի կարողանա անդամակցել Եվրոպական միությանը 2027 թվականի հունվարի 1-ին, այս գործընթացում չկան զեղչեր կամ արտոնություններ, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարթա Կոսը` orriere della Sera թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:...