«Արթմեդ» ԲԿ-ում վիրահատության ժամանակ 68-ամյա կինը այրվածքներ է ստացել

Մրտ 2, 2025

Փետրվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ ծնկափոսի շրջանում, 3-րդ Բ աստիճան՝ մոտ 0.3% մարմնի մակերես, 20 օր ուշացումով հետվիրահատական» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 68-ամյա Լենա Շ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է փետրվարի 7-ին «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում  օրթոպեդ-վնասվածքաբան Երևանի բնակիչ 36-ամյա Ռաֆայել Ա․-ի կողմից կատարված վիրահատության ժամանակ՝ բժշկական տաքացնող սարքը իր վրա դնելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը «քննություն» է նշանակել ՔՊ-ականների համար. «Ժողովուրդ»

Փաշինյանը «քննություն» է նշանակել ՔՊ-ականների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եւ վարչությունում բավականին լուրջ փոփոխություններ են սպասվում: ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել...

Ի՞նչ ունեինք և ի՞նչ ունենք. 7 տարվա հետևանքները. «Փաստ»

Ի՞նչ ունեինք և ի՞նչ ունենք. 7 տարվա հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ուղիղ 7 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից, ինչպես ընդունված է ասել՝ փողոցի ճնշման տակ, խորհրդարանում ընտրվեց ՀՀ վարչապետ: Դնենք մի կողմ հնարավոր բոլոր հույզերը և զուտ «չոր» նշումներով փորձենք ամփոփել, թե ի՞նչ ունեինք 7 տարի...

Արցախի նախագահի ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել. «Ժողովուրդ»

Արցախի նախագահի ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահի առաջիկա ընտրությունները կարող են կուլմինացիոն լուրջ փոփոխությունների հանգեցնել։ Չնայած այն հանգամանքին, որ Արցախի քաղաքական թիմը թեկնածուների է առաջադրում եւ փնտրում, այնուամենայնիվ, ներկայիս նախագահ Սամվել Շահրամանյանի...

ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են. «Հրապարակ»

ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են, խմբակցության գրեթե բոլոր ակտիվիստ կանայք հավակնում են ՔՊ վարչության անդամ ընտրվելուն։ Սեպտեմբերին նշանակված կուսակցության համագումարում նաեւ նոր վարչություն է ընտրվելու: Եվ ՔՊ-ում որոշում է ընդունվել,...

Ավագանու ՔՊ-ական անդամը` Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի հավակնորդ. «Ժողովուրդ»

Ավագանու ՔՊ-ական անդամը` Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի հավակնորդ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի անակնկալ ազատումը շատ հարցերի պատասխաններ տվեց։ Նախ, ամեն բան սկսվեց նրանից, որ թատրոնի դերասանները 3 ամիս չստացան աշխատավարձ, ապա, ինչպես ասում են դերասանները, տնօրենը իր...