Աշակերտները ուսուցչին հայհոյել են, ապա 5 հոգով ծեծել․ մանրամասներ

25 Փետրվարի, 2025

«Հրապարակ»-ը գրում է․ Փետրվարի 18-ին Երևանի Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում ծեծկռտուք էր տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև։ Այս լուրը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից, ինչպես նաև՝ 67 դպրոցից։ Քննչական կոմիտեից «Հրապարակին» հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (hարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, մի խումբ անձանց կողմից), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով, մի խումբ անձանց կողմից):

Չարենցի անվան թիվ 67 դպրոցի տնօրեն Մարգարիտա Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց՝ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ ուսուցիչն է աշակերտներին ծեծի ենթարկել, մինչդեռ իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը. «Ասեմ, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը մեր լավագույն ուսուցիչներից է, նա այսօր գլուխը կախ է դպրոց մտնում, ինչի՞ համար: Երեխաները երկար դասամիջոցի ժամանակ վիճել են, ուսուցիչը, ով 27-ամյա տղա է, ի դեպ, ես շատ եմ կարևորում արական սեռի ուսուցիչների առկայությունը դպրոցում, հազիվ ունեցանք մի տղամարդ ուսուցիչ, ով կարողանում է երեխաների հետ ճիշտ աշխատել, փորձել է վիճաբանությունը հարթել: Միջամտել է, սաստել է, ասել է` անհարմար է, մեծ տղաներ եք, չի կարելի: Այս խոսակցությանը միջամտել է այլ աշակերտ` 9-րդ դասարանից, ով ունի վարքային խնդիր, միջամտել է խոսակցությանը և անհարգալից կերպով սկսել է հակադրվել ուսուցչին, ասել է` եղածդ ուսուցիչ չի՞ ու սկսել է հայհոյել, ինչից հետո հինգ հոգով ուսուցչին ծեծի են ենթարկել: Վախի զգացումը մեծ էր, որ վեճը կարող է դրսում շարունակություն ունենալ, իսկ դրսում կարող էր ամեն ինչ ավելի վատ ավարտ ունենալ, այդ պատճառով մենք դիմեցինք ոստիկանություն», — ասում է դպրոցի տնօրենը:

Ո՞րն է աշակերտների այս ագրեսիվության պատճառը, հարցրեցինք մենք. «Ոչ բոլորն են ագրեսիվ, սակայն կան նաև ագրեսիվները: Միջավայրը, հասարակությունն է ագրեսիվ: Արդյունքում ունենում ենք այսպիսի իրավիճակներ: 770 աշակերտից կլինեն նաև ագրեսիվները: Ընտանիքը ևս շատ կարևոր դեր ունի: Այնուամենայնիվ, դասապրոցեսը շարունակվում է: Ուսուցիչը անցել է իր աշխատանքին, թեպետ հուսահատված է ու կոտրված, որ նման դեպք է տեղի ունեցել, սակայն մենք փորձում ենք լծակներ գտնել, իրավիճակը շտկելու համար: Ինչ վերաբերում է ուսուցչին ծեծի ենթարկած աշակերտներին, ապա նրանց մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ նկատողություն ենք տվել, սակայն այդ թղթի կտորն իրենց համար ի՞նչ: Փորձում ենք հասկանալ. ինչ անել, որպեսզի երեխաներին բերենք մեր դաշտ: Բայց միայն դպրոցը չի կարող ազդեցություն ունենալ, պետք է համագործակցություն լինի դպրոցի, ուսուցիչների և ծնողների միջև: Պետք է եռյակ գործի, արդյունքների հասնելու համար», — եզրափակեց դպրոցի տնօրենը:

 

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...