Աշակերտները ուսուցչին հայհոյել են, ապա 5 հոգով ծեծել․ մանրամասներ

25/02/2025 20:09

«Հրապարակ»-ը գրում է․ Փետրվարի 18-ին Երևանի Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում ծեծկռտուք էր տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև։ Այս լուրը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից, ինչպես նաև՝ 67 դպրոցից։ Քննչական կոմիտեից «Հրապարակին» հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (hարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, մի խումբ անձանց կողմից), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով, մի խումբ անձանց կողմից):

Չարենցի անվան թիվ 67 դպրոցի տնօրեն Մարգարիտա Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց՝ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ ուսուցիչն է աշակերտներին ծեծի ենթարկել, մինչդեռ իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը. «Ասեմ, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը մեր լավագույն ուսուցիչներից է, նա այսօր գլուխը կախ է դպրոց մտնում, ինչի՞ համար: Երեխաները երկար դասամիջոցի ժամանակ վիճել են, ուսուցիչը, ով 27-ամյա տղա է, ի դեպ, ես շատ եմ կարևորում արական սեռի ուսուցիչների առկայությունը դպրոցում, հազիվ ունեցանք մի տղամարդ ուսուցիչ, ով կարողանում է երեխաների հետ ճիշտ աշխատել, փորձել է վիճաբանությունը հարթել: Միջամտել է, սաստել է, ասել է` անհարմար է, մեծ տղաներ եք, չի կարելի: Այս խոսակցությանը միջամտել է այլ աշակերտ` 9-րդ դասարանից, ով ունի վարքային խնդիր, միջամտել է խոսակցությանը և անհարգալից կերպով սկսել է հակադրվել ուսուցչին, ասել է` եղածդ ուսուցիչ չի՞ ու սկսել է հայհոյել, ինչից հետո հինգ հոգով ուսուցչին ծեծի են ենթարկել: Վախի զգացումը մեծ էր, որ վեճը կարող է դրսում շարունակություն ունենալ, իսկ դրսում կարող էր ամեն ինչ ավելի վատ ավարտ ունենալ, այդ պատճառով մենք դիմեցինք ոստիկանություն», — ասում է դպրոցի տնօրենը:

Ո՞րն է աշակերտների այս ագրեսիվության պատճառը, հարցրեցինք մենք. «Ոչ բոլորն են ագրեսիվ, սակայն կան նաև ագրեսիվները: Միջավայրը, հասարակությունն է ագրեսիվ: Արդյունքում ունենում ենք այսպիսի իրավիճակներ: 770 աշակերտից կլինեն նաև ագրեսիվները: Ընտանիքը ևս շատ կարևոր դեր ունի: Այնուամենայնիվ, դասապրոցեսը շարունակվում է: Ուսուցիչը անցել է իր աշխատանքին, թեպետ հուսահատված է ու կոտրված, որ նման դեպք է տեղի ունեցել, սակայն մենք փորձում ենք լծակներ գտնել, իրավիճակը շտկելու համար: Ինչ վերաբերում է ուսուցչին ծեծի ենթարկած աշակերտներին, ապա նրանց մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ նկատողություն ենք տվել, սակայն այդ թղթի կտորն իրենց համար ի՞նչ: Փորձում ենք հասկանալ. ինչ անել, որպեսզի երեխաներին բերենք մեր դաշտ: Բայց միայն դպրոցը չի կարող ազդեցություն ունենալ, պետք է համագործակցություն լինի դպրոցի, ուսուցիչների և ծնողների միջև: Պետք է եռյակ գործի, արդյունքների հասնելու համար», — եզրափակեց դպրոցի տնօրենը:

Սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության պայմանագրին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Հարավային Կովկասից եւ անդրադարձել Հայաստան–Ադրբեջան հակամարտությանը։ Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը դիվանագետների հետ Ռամադանի ընթրիքին նվիրված հանդիպմանը խոսել է տարածաշրջանի զարգացումներից։...

Նույն որակի իշխանություն են Զելենսկին ու Նիկոլը.  Սևակ Հակոբյան

Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. Կարդում եմ՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին Զելենսկին զրկել է Ուկրաինայի միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումից: Կալաձեն կոչումը ստացել էր, երբ Կիևի «Դինամո»-ի կազմում  երեք անգամ Ուկրաինայի գավաթ է նվաճել: Որոշումը,...

Մեքենան վարողը ոչ թե ծածանել է Ադրբեջանի դրոշը, այլ այն քարշ է տվել գետնի վրայով՝ որպես անարգանքի նշան․ «Հրապարակ»

Համացանցում այսօր կայծակնային արագությամբ տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, որ մայրուղով ընթացող մի մեքենայի բեռնախցիկից ադրբեջանական դրոշ է կախված։ «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ մեքենայի վարորդի որդին նոր է վերադարձել բանակից և որոշել է այսպես ասած՝ բողոքի...

Թբիլիսիի քաղաքապետին զրկել են «Ուկրաինայի միջազգային կարգի սպորտի վարպետի» կոչումից

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին զրկել են «Ուկրաինայի միջազգային կարգի սպորտի վարպետի» կոչումից։ Նախկին ֆուտբոլիստը կոչումը ստացել է Կիևի «Դինամոյում» հանդես գալու ժամանակ։ Ակումբի կազմում Կալաձեն երեք անգամ հաղթել է Ուկրաինայի առաջնությունն ու գավաթը։ Ուկրաինայի...

Վաղը տեղի կունենա «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի քննությունը

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Եվ այսպես, վաղը ՀՀ վարչական դատարանում 15։30 սկսվելու է ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներիս՝ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի եւ իմ բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի...

Իսպանիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու կոչեր են հնչում

Իսպանական «Պոդեմոս» («Մենք կարող ենք») կուսակցությունը և «Միացյալ ձախակողմյան» շարժումը հանդես են եկել ՆԱՏՕ-ից դուրս գալու օգտին: Քաղաքական ուժերն իրենց հայտարարությունները տեղադրել են X սոցիալական ցանցում։ «Պոդեմոս»-ի գլխավոր քարտուղար, Իսպանիայի սոցիալական հարցերով...

Էթնիկ զտումից անցել է 16 ամիս, իսկ մեզ` զբաղեցրել են «50-հազարներ»-ը տալու կամ չտալու հայտարարություններով․ Արամ Վերդյան

Արամ Վերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հարգելի ընկերներ, հրապարակային խոսքով հանդես եմ գալիս` հաշվի առնելով մեր` արցախցիներիս ներկայիս, մեղմ ասած, ծանր իրավիճակը, ապագայի նկատմամբ անորոշությունը և այդ խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կոնկրետ քայլերի...

ԱՄՆ-ն այլևս չի հանդուրժի․ Թրամփը՝ Զելենսկու հայտարարությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ընդունել Զելենսկու խոսքերն այն մասին, որ հակամարտության ավարտը մոտ չէ։Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի հանդուրժի։ «Սա ամենավատ հայտարարությունն է, որը Զելենսկին կարող էր անել, և Ամերիկան ​​դա...

ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել է ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հա գերիներին։ Այս մասին հաղորդում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը: Մարտի 3-ին Ժնևում մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանում ներկայացված իր...

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է

Մարտի 3-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է։ Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև...