Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան

22 Փետրվարի, 2025

Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար «Մարսել» Սաշա Կատվալյանի հարևանը նոր բացված ԱՁ-ով մասնակցել է աղի տենդերին»։

Նա ևս մեկ գրառում է արել այդ թեմայով՝ արձագանքելով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ղեկավար Սաշա Կատվալյանի գրառմանը։

««ԵԱՍՄ» ղեկավար Սաշա Կատվալյանը, մանիպուլացնելով հանրությանը, անդրադարձել է իմ այս հրապարակմանը։

Այժմ անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ նրա կռուտիտները։

Ուրեմն, «ԵԱՍՄ»-ի ղեկավար Սաշա Կատվալյանի հարևանը նոր բացված ԱՁ-ով մասնակցել է ԵԱՍՄ-ԳՀԱՊՁԲ-24/63 ծածկագրով ԱՂԻ տենդերին։ Հայտերի հրապարակման օրը եղել է 16.10.2024, սակայն Նաիրա Գևորգյան Մերուժանի ԱՁ-ն գրանցվել է 22.10.2024-ին։

.Նկար համար 1-ում Նաիրա Գևորգյանի գնային առաջարկն է ԱՂԻ տենդերի համար։
.Նկար համար 2-ում e-register.am/am կայքի տեղեկատվությունն է, ըստ որի՝ Նաիրա Գևորգյան Մերուժանի ԱՁ-ն գրանցվել է 22.10.2024-ին, և գտնվելու վայրը նշված է «Հաղթանակ 4փ», այսինքն՝ Նաիրա Գևորգյանը և Սաշա Կատվալյանը հարևաներ են։

Որից հետո «ԵԱՍՄ»-ի ղեկավար «Մարսելը» ԵԱՍՄ-ԷԱՃԱՊՁԲ-24/67-1 ծածկագրով 39,999,997 դրամի պայմանագիր է կնքում իր հարևանի նոր բացված՝ Նաիրա Գևորգյան Մերուժանի ԱՁ-ի հետ՝ ցախավելների մատակարարման համար, որը, իբր, պետք է օրական մատակարարի 4000 հատ ցախավել։

.Նկար համար 3-ում ցախավելների պայմանագիրն է, որում «Մարսել» Սաշա Կատվալյանը ստորագրել է։
.Նկար համար 4-ում կատարողական ակտով արդեն իր հարևանին վճարում է 9,999,999 դրամ, և այդպես շարունակ։

Բացի այդ, «Մարսել»-ը իր հրապարակման մեջ չի անդրադարձել կարևոր մանրամասների, մասնավորապես՝ այն փաստին, թե ինչպես է ստացվել, որ Անդրանիկ Բեդախյան Ռոմանի ԱՁ-ն ԵԱՍՄ-ԷԱՃԱՊՁԲ-24/20 ծածկագրով
մասնակցել է ցախավելների տենդերին, և կնքել է իր հետ 23.999.999 դրամի պայմանագիր, որից հետո Անդրանիկ Բեդախյանը աշխատանքի է ընդունվել «ԵԱՍՄ»-ում՝ որպես օպերատոր։

Հավելյալ ուշագրավ հանգամանք է նաև այն, որ Նաիրա Գևորգյանը՝ Անդրանիկ Բեդախյանի մայրն է, «Մարսել» Սաշա Կատվալյանի հարևաններն են։

.Նկար համար 5-ում ցախավելների պայմանագիրն է, որը հենց «Մարսել» Սաշա Կատվալյանն է ստորագրել։

Այս կարևոր անհերքելի հանգամանքին «Մարսել»-ը իր հրապարակման մեջ չի անդրադարձել, այլ պարզապես խեղաթյուրել է փաստերը։

«ԵԱՍՄ»-ի ղեկավար «Մարսել» Սաշա Կատվալյանը փաստերը մանիպուլացրել է իր հրապարակման մեջ և հրապարակել այլ գործարքի փաստաթուղթ, որը որևէ առնչություն չունի իմ կողմից նշված անձանց հետ, և նա փաստերը մանիպուլացնելով խեղաթյուրելով գրել է,

«Այս ընկերություններից ոչ մեկը որևէ ձևով ինձ հետ փոխկապակցվածություն չունի և իմ հարևանը չէ, ինչպես ներկայացվում է»։

.Ու փասռք Աստծո, որ իր հրապարակման մեջ չի գրել, որ նա վարսավիրանոցում մազ է կտրել, և որ այդ վարսահարդարը որևէ ձևով իր հետ փոխկապակցվածություն չունի և իր հարևանը չի։

Հրապարակային խոսքս ուղղում եմ «ԵԱՍՄ»-ի ղեկավար «Մարսել» Սաշա Կատվալյանին, քանի որ իր հրապարակման մեջ գրել է, որ «Հատուկ պատվերով աշխատող բլոգերների» մասին՝ եթե մեկ օրվա ընթացքում հանրային հիմնավոր փաստերով չհիմնավորես, որ հատուկ պատվերով բլոգեր եմ։
Չհիմնավորելու դեպքում, գիդես ինչպես են անվանում նման մարդկանց»,- գրել է Արթուր Չախոյանը։

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։ «Դուք գիտեք, մենք վաղուց ենք քննարկում այս հարցը։ Դե-ֆակտո այսօր Հայաստանը չի...

Վարդապետյանը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Վարդապետյանը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում և Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: «Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |ԱԺ-ում շարունակվում է հանձնաժողովների նախագահների ընտրությունը

Տեղի է ունենում ԱԺ  9-րդ գումարման առաջին նստաշրջանը։ «Ուժեղ Հայաստան»-ը հանձնաժողովների նախագահների նոր թեկնածուներ է ներկայացնում, քանի որ նախորդ 3 թեկնածուներին ՔՊ-ն դեմ էր քվեարկել։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի...

Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»

Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանի առաջին նիստում ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանը կոչ էր անում «սկսել մաքուր էջից», անցնել ավելի կառուցողական աշխատանքի, խորհրդարանը դարձնել սուր, բայց քաղաքակիրթ բանավեճերի հարթակ և այլն:...