Ամեն մարդու սրտում էլ զոհասեղան կա. կարևորագույն հարցն այն է, թե ում է այն նվիրված. Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան

2 Մարտի, 2025

Այսօր Մեծ Պահքի առաջին կիրակին է՝ Բուն բարեկենդանը:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նշում է՝ այսօր, երբ փակ է խորանի վարագույրը, երբ մեր աչքերից ծածկված են մեր անուշիկ Մոր ու սիրասուն Քրիստոս Մանկան սուրբ պատկերները, Եկեղեցին հրավիրում է մեզ հետաքրքիր ու բացահայտումներով լի մի ճամփորդության դեպի մեր սեփական հոգի, դեպի մեր սրտի խորանն ու այնտեղ գտնվող զոհասեղանը։

«Ամեն մարդու սրտում էլ զոհասեղան կա, սիրելիներ, և կարևորագույն հարցն այն է, թե ում է այն նվիրված, ում կամ ինչի պատկերի առջև ենք խոնարհվում մեր սրտում։

Այդ ճամփորդությունից վախենալու հարկ չկա, սիրելի հավատացյալներ․ որքան էլ որ տհաճ ու անցանկալի բացահայտումներ անեք ձեզ համար, դրանց լուծումը կա, արդեն տրվել է սուրբ Ավետարանի ու սուրբ հայրերի կողմից։

Եվ եթե մտածեք այն հոգևոր մեծ թեթևության, խաղաղության ու աճի մասին, որ պիտի ունենաք Մեծ պահքի այս հոգեշահ ընթացքը ճիշտ անցնելուց հետո, ապա մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ պիտի անցնեք դեպի հոգևոր բարձունքներ տանող այդ ճանապարհը»,- նշել է Տեր Գրիգորը։

Նմանատիպ նյութեր

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվել է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Այս պահին հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...