Ադրբեջանն ավերել է Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի բնակելի տների զգալի մասը. Monument Watch

24 Փետրվարի, 2025

2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմն ավերել է բռնազավթված Արցախի Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի բնակելի տների զգալի մասը: Ահազանգում է Monument Watch-ը:

2020 թվականի աբանյակային լուսանկարներում գյուղն ամբողջական է և անվնաս (նկ. 1)։ Դատելով արբանյակային լուսանկարներից՝ գյուղը վնասվել է սկսած 2021 թվականի օգոստոս ամսից (նկ. 2, 3): Ծամձոր գյուղի տների վնասումը բռնազավթված Արցախի գյուղերում ադրբեջանցիների կողմից համատարած թալանի, միտումնավոր վնասումների հետևանք է: Այդ թալանը իրագործվում է առաջին հերթին տարածքում ծառայություն անցնող զինվորականների, ինչպես նաև շինարարական խմբերի կողմից: Այդ են վկայում Արցախի տարածքից թալանի, քանդման, գույքի միտումնավո վնասման հարյուրավոր տեսանյութերը: Ծամձորում նկատելի է, որ տներից շատերը 2021 թվականից հետո առանց տանիքի են: Ծանր տեխնիկայի հետքեր չեն նկատվում, ինչը վստահաբար խոսում է գյուղի՝ աստիճանաբար թալանվելու մասին: Արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ դեռևս կանգուն է գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցին, որը վտանգի տակ է՝ հաշվի առնելով գյուղի ճակատագիրը (նկ. 4): Եկեղեցու մասին ավելի մանրամասն տես՝ Ծամձորի սբ․ Աստվածածին եկեղեցին:

Մեր արձագանքը

Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները (Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասսայական խտրականության բոլոր ձեվերի մասին կոնվենցիայի» Ադրբեջանի կողմից խախտումների մասին — Monument Watch)։

Գյուղի տների և մշակութային արժեքների ոչնչացումը նաև Հռոմի կանոնադրության միջազգային զինված ընդհարումների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտում է համարում (8-րդ հոդված, 2-րդ մաս, բ) և ե) կետեր)

  • դիտավորությամբ կատարված հարձակումները քաղաքացիական. այսինքն’ այնպիսի օբյեկտների վրա. որոնք ռազմական նպատակակետ չեն.
  • հարձակումն անպաշտպան և ռազմական նպատակակետ չհանդիսացող քաղաքների, գյուղերի, կացարանների կամ շինությունների վրա կամ դրանց ռմբակոծությունը’ անկախ դրանց կատարման միջոցներից:

Գյուղի ոչնչացումը համաձայն միջազգային իրավունքի, կարող է որակվել նաև որպես ցեղասպանություն, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս, ուղեկցվելով խմբի անդամների ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման գործողություններով, որոնցից են սպանությունը, մարմնական կամ հոգեկան լուրջ վնասվածքների պատճառումը, դիտավորությամբ կյանքի վատ կենսապայմանների ստեղծումը, խմբի ներսում ծնունդների կանխարգելման դիտավորվալ գործողությունները, և երեխաներին դիտավորությամբ մի խմբից մյուսը բռնի տեղափոխելը և այլն (ICC, Policy on Cultural Heritage, para. 78):

Նմանատիպ նյութեր

Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա, ասում ա՝ Արարատը մոռացեք․ սարսափելի թուրքամետ ա․ Հարցում

  «Ձեզ համար է՞լ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարող բերել, քանի որ Ազգային Ժողովում այս անգամ այդքան պատգամավոր չունի, որ խաղաղության պայմանագրի օգտին քվեարկեն»,- այս հարցն է տրվել Լոռվա բնակիչներին։ Կարծիքները՝...

Գազը կթանկանա, հացը կթանկանա․ Եվրոպայից բան դուրս չի գա, խաբեբա են․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

«Հիմա շտապում եմ հաց ուտելու»․ Սրբուհի Գալյանը պատասխանեց ընդամենը 1 հարցի

  «Ասում եք՝ ի՞նչ գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագրին» չեն գաղտնալսել։ Եթե այդպես է, ինչո՞ւ հրապարակում չեղավ, և բոլոր հրապարակումներն ընդդիմությանն են վերաբերում»,- արդարադատության նախարարին հարց ուղղեց լրագրողը։...

Լսեցինք ձևակերպումներ, թե ՍԴ-ն քննել է նման գործեր․ ՀՀ պատմության մեջ նման գործ չի եղել, սա առաջինն է․ Օրբելյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և...

ԿԸՀ ներկայացուցիչը ակնհայտ դժգոհ դեմքով քննարկում էր ՔՊ-ի հետ

«Երեկվա մեր դիրքորոշման մեջ ես անդրադարձ կատարեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առերևույթ, մոտավորապես՝ 50%-ի չափով նախընտրական հիմնադրամում թույլատրելի ծախսերի գերազանցման մասին,...