«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրաքվեի նախագծի առաջին ընթերցմանը հաջորդած աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև՝ ՔՊ-ում ծավալված քննարկումները, Նիկոլ Փաշինյանին հետ չեն պահել քաղաքական արկածախնդրությունից, և Եվրաքվեի նախագիծը կընդգրկվի մարտի 4-ի ԱԺ նիստերի օրակարգում։ Մարտի 3-ին այն կքննարկվի Եվրաինտեգրման հանձնաժողովում` կառավարությունն առաջարկել է նախագծին օրենքի տեսք տալ, նաև նշել ուժի մեջ մտնելու ժամկետը: Ըստ այդմ, ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։
Մեր աղբյուրները պատմում են, որ առաջին ընթերցումից հետո ՔՊ-ում ասել են՝ «գուցե երկրորդ ընթերցման հարցում չշտապենք»՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը: Որ Հայաստանը դեռ պատրաստ չէ, ոմանք մտահոգություններ ունեն Ռուսաստանի արձագանքների հարցում, սակայն Փաշինյանի հետ հանդիպմանը որոշվել է, որ դեպի ԵՄ հայտն ավարտին է հասցվելու, և առարկություններ չեն ընդունվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։