Նույն որակի իշխանություն են Զելենսկին ու Նիկոլը. Սևակ Հակոբյան

3 Մարտի, 2025

Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Կարդում եմ՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին Զելենսկին զրկել է Ուկրաինայի միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումից: Կալաձեն կոչումը ստացել էր, երբ Կիևի «Դինամո»-ի կազմում  երեք անգամ Ուկրաինայի գավաթ է նվաճել: Որոշումը, վստահաբար, մանր քաղաքական է, ո՛չ Կիևի Դինամոն, ոչ էլ Կալաձեն չդադարեցին չեմպիոն լինելուց:

էս լուրը կարդալիս հիշեցի 2018 թվականը, երբ էս մեր մանր մարդիկ եկան իշխանության, Գյումրու ավագանին բանկա-բութուլկաների անսամբլի որոշում կայացրեց՝ Ռոբերտ Քոչարյանին զրկելով Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Դրանով, իհարկե, իրականությունը չփոխվեց, որ Սովետի թվից հետո Գյումրու ամնամեծ շինարարությունը, Աղետի գոտուց ի վեր եղել է Քոչարյանի օրոք, նրա ջանքերով, նրա  ցուցումով ու անմիջական վերահսկողությամբ:

Կոչումից զրկելով՝ սա էլ չջնջվեց, չէ՞:

Նույն որակի իշխանություն են Զելենսկին ու Նիկոլը, թիմերն էլ, փոքրիկ մարդու բարդույթով տառապողներ, որոնք իրենց թերարժեքության բարդույթը փորձում են հաղթահարել լեռից քար պոկելով:

Բայց հետաքրքիր է, հեսա 7 տարին կլրանա, որ Քոչարյանին զրկել եք Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից, էս 7 տարվա մեջ գոնե մի հավաբուն սարքած կա՞ք: Ի դեպ, անգամ Քոչարյանին էդ կոչումից զրկելը տեղի ունեցավ իր ժամանակ կառուցած քաղաքապետարանի շքեղ շենքում:

Նմանատիպ նյութեր

Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. News.am

Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. News.am

Երեկ երեկոյան Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են՝ 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։ Ամուսինների հարևանները NEWS.am-ի հետ...

Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն. Մելոյան

Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն. Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է. «Այսօր՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին, Ստեփանավան համայնքում տեղի են ունենում համայնքի ավագանու ընտրություններ։ Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն (լուսանկարը կցվում է)։ Պահանջում...

Վիճաբանություն՝ Կիևյան փողոցում․ ատրճանակ է գործի դրվել

Վիճաբանություն՝ Կիևյան փողոցում․ ատրճանակ է գործի դրվել

Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:44-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Կիևյան փողոցից վիրավորումով իրենց մոտ...

Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում: Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան,  Ստեփանավան համայնքներում դրանք համամասնական են, իսկ...