Այսօրվանից սկսած Հայաստան են ներթափանցում շատ տաք օդային հոսանքներ և առաջիկա 10 օրերին ունենալու ենք օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մարտի 6-10 ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում՝ և գիշերը, և ցերեկը, կբարձրանա 10-13 աստիճանով:
Առաջիկա 10 օրերին հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների չոր եղանակ։ Հավանաբար, նախնական գնահատումներով, Հայաստանում տեղումներ կդիտվեն մարտի 16-ից հետո։
Տեղումների քանակն ամսական կտրվածքով այս պահին գնահատվում է կլիմայական նորմայից պակաս»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: