Այսօր Մեծ Պահքի առաջին կիրակին է՝ Բուն բարեկենդանը:
Պահքի բոլոր շաբաթների կամ շրջանների նախընթաց օրը, բացառությամբ Ծննդյան պահքի, միշտ կիրակի է լինում և կոչվում բարեկենդան: Ըստ այսմ, Մեծ Պահքի նախընթաց օրն էլ կոչվում է Մեծ կամ Բուն Բարեկենդան: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, բարի կյանք, ինչը հիշատակն է մարդկային առաջին երջանկության, որը պատկերված է Աստվածաշնչի Ծննդոց գրքում՝ Ադամի և Եվայի «դրախտային» կյանքի պատմությամբ:
Բուն Բարեկենդանը Մեծ Պահքի կիրակիներից առաջինն է։
Բարեկենդանին մարդիկ ուրախանում և զվարճանում են, ճաշակում համեղ կերակուրներ, կազմակերպում տարբեր խաղեր ու պարեր, ասես դրանով խորհրդանշեն դրախտային կյանքը, ուր մարդուն թույլատրված էր ճաշակել բոլոր պտուղներից և վայելել ամեն բան, բացի բարու և չարի իմացության ծառի պտղից։
Բուն Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը, երեկոյան ժամերգության ընթացքում, փակվում են բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները և բացվում են Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագին։ Մեծ Պահքի ընթացքում վարագույրը բացվում է միայն Ծաղկազարդին, Ավագ հինգշաբթի՝ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքի հիշատակության և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման Ս․ Պատարգին, Ոտնլվայի արարողությանը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ, Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման, Տեառընդառաջի տոներին, եթե դրանք հանդիպում են Մեծ Պահքի օրերին:

Արարատ Միրզոյանին հունից հանեց «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում» հարցը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր կրկին հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել։ Լրագրողներից մեկի հարցը, թե «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում», Միրզոյանին հունից հանեց։ «Ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ,...