ԱԳՆ-ն իր հայտարարությամբ հայ ժողովրդին, կոպիտ ասած, դնում են հավի տեղ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց դասախոս Մենուա Սողոմոնյանը։
«2 օր առաջ՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանը արտերկրում իր բոլոր դեսպանություններում հիշատակում էին այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության օրը։ Այն դեպքում, երբ այն ինչ տեղի է ունեցել Խոջալույում հենց ադրբեջանցիների բերանով, Այազ Մութալիբովի շրթունքներով, Չինգիզ Մուստաֆաև լրագրողի գնահատմամբ այդ ամենը եղել է ներքաղաքական նկատառումներով օգտագործելու համար։ Այն, որ Ադրբեջանում Խոջալուի հետ կապված օգտագործում են ցեղասպանություն տերմինը և դա դարձնում են նրանց քարոզչական գլխավոր թեզը, իսկ Սումգայիթի հետ կապված արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ավարտվում է նրանով, որ իրենք հավատում են, որ կհաղթահարեն թշնամությունը, անկախ նրանից, թե այդ հավատքը այսպես կոչված ուղղված է արտաքին լսարանին, թե ներքին լսարանին, այն ամբողջապես սուտ է, կեղծ է և մոլորեցնող է, որովհետև այդպիսի հայտարարությամբ հայ ժողովրդին, կոպիտ ասած, դնում են հավի տեղ։ Միայն հավը չունի հիշողություն, որպեսզի հիշի, թե երեկ իր հետ ինչ են կատարել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։