01 05 2024

Դրամավարկային քաղաքականությունն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան

Դրամավարկային քաղաքականությունն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Տելեգրամի իր միկրոբլոգում գրում է.

«ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` նպատակ ունենալով ավելի մատչելի դարձնել վարկերը բիզնեսի և տնտեսության համար, սակայն գործնական վարկերի տոկոսադրույքները շարունակում են մնալ բարձր, բանկերը գանձում անհասկանալի բարձր միջնորդավճարներն և սպասարկման վճարներ` ապահովելով գերշահույթ:

ԿԲ-ի ձախողված դրամավարկային քաղաքականությունը ևս մեկ անգամ փաստում է, որ արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք, հակառակ դեպքում ֆինանսաբանկային հատվածը ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը և աղքատության կմատնի մեր ազգաբնակչությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ