«Բարձր գրականություն» շարքի հերթական հաղորդման քննարկման թեման մեծանուն հայ արձակագիր Համաստեղի «Սպիտակ ձիավորը» վեպն է: Արքմենիկ Նիկողոսյանը զրույցի է հրավիրել Ե.Չարենցի անվան Արվեստի և գրականության պետական թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանին:

 

ՀԱՄԱՍՏԵՂ

 

Հռչակավոր սփյուռքահայ արձկագիր Համաստեղը (Համբարձում Կելենյան) ծնվել է 1895թվականի նոյեմբերի 26, Խարբերդի վիլայեթի Փերչենճ գյուղում: Սովորել է նախ գյուղի դպրոցում, ապա Մեզիրե քաղաքի Կենտրոնական վարժարանում, ուր և նրա մեջ ծնվում է սերը դեպի գրականություն: Համաստեղը 1966 թվականին գրված իր ինքնակենսագրականում հիշում է.

«Իմ մանկական ու պատանեկան աշխարհը գյուղն է իր հեռավոր լեռներու սահմաններով, իր քարաշեն մեչկակ եկեղեցիներով, իր դպրոցով, իր հոգսերով, իր սուրբերով, որոնք գյուղի սահմաններեն ներս կապրեին»։

1913 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: Համաստեղը համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը։ Սակայն նրա ազդեցությունը հսկայական է ոչ միայն սփյուռքահայ արձակի վրա, այլ` ողջ հայ գրականության:

Հայտնի են նրա «Գյուղը» և «Անձրևը» պատմվածքների ժողովածուները, որոնք նկարագրում են հայ գյուղը՝ իր յուրահատուկ անցուդարձով և պատկերներով, «Սպիտակ ձիավորը» վեպը և «Քաջ Նազար» խորագրով երգիծական կարճ պատմվածքները, «Հայաստանի լեռներու սրնգահարը» դրաման, «Առաջին սեր» վիպակը և այլն։

Համաստեղը մահացել է 1966 թվականի նոյեմբերի 26-ին: Հանկարծամահ է եղել իր ծննդյան 70 ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ընթացքում, Ամերիկայում:

 

Սպիտակ ձիավորը

 

Համաստեղի «Սպիտակ ձիավորը» վեպը հայ գրականության նվաճումներից է: Հայոց ազտագրական պայքարի պատմությունն է վեպի առանցքը, ավելի ստույգ` Սասունի ինքնապաշտպանությունը: Լինելով ՀՅԴ անդամ և վեպն էլ հրատարակելով դաշնակցության «Հայրենիք» ամսագրում, Համաստեղը թեև որոշակի տուրք է տվել կուսակցական գաղափարախոսությանը, այնուհանդերձ վեպը չի կորցրել իր գեղարվեստական բարձր արժանիքներն ու հմայքը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ