09  03  2015

Ինչպես քիչ, բայց արդյունավետ քնել

Ինչպես քիչ, բայց արդյունավետ քնել

Գիտնականները նշում են , որ մարդու  օրգանիզմին  5 ժամը բավական է քնի համար, այն և թարմացնում է և ուժ հաղորդում: Բայց որպեսզի մարդը 4-5 ժամ քնի, պետք է հետևի այս մեթոդին.

  1. Թուլանալ քնելուց առաջ: Խորհուրդ չի տրվում քնել՝ անհանգստացնող խնդիրների մասին մտածելով: Վերջինիս համար տրամադրեք 10-15 րոպե՝  նախքան քնելը:
  2. Քնելուց առաջ խորհուրդ չի տրվում ծանրաբեռնել ստամոքսը սնունդով:
  3. Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտագործել  քնին նպաստող  այնպիսի աքսեսուարներ,  ինչպիսիք են բուրող խոտաբույսերով հանգստացնող բարձերը, աչքերը կապելու կտորը և այլն:
  4. Քնելուց առաջ լոգանք ընդունել: Սա ոչ միայն հիգիենային հետևելու ձև է, այլ նաև՝ հանգստացնող միջոց: Ջուրը իր հետ տանում է վատ էմոցիաները:
  5. Քնել  տաք ծածկոցի տակ: Երբ ցուրտ է, մարդկանց քունը խանգարվում է:
  6. Շաբաթվա մեջ մի օր տրամադրեք  8 ժամ քնելուն, ցանկալի է՝ հանգստյան օրերին:
  7. Պառկել քնելու 24:00-ին: Այս ժամին մարդու օրգանիզմը ամենահարմար վիճակում է:
  8. Սենյակը պետք է օդափոխել: Քնի համար օպտիմալ ջերմաստիճան է 22-25 աստիճանը:

 

Վերը նշված բոլոր  կանոնները հաշվի են առնում առողջ քնի 3  հիմնական բաղադրիչները՝ ննջարանի վայրը, քնի պայմանները և տրամադրությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ