04 03 2022

Նախարարի խոստացած ներդրումային բումն այդպես էլ իրականություն չդարձավ. «Ժողովուրդ»

Նախարարի խոստացած ներդրումային բումն այդպես էլ իրականություն չդարձավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո իշխանության եկածները խոստանում էին, թե «նոր» Հայաստանում ներդրումային բում է լինելու: Անգամ 44-օրյա պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե «ներդրումները հորդելու» են: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարություն հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե 2018-ից ի վեր Հայաստանում ինչ ծավալի ներդրումներ են եղել, ու արդյոք նրանք հորդել ու դրական ազդակներ են ապահովել տնտեսությանը:

«Կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նախարարությունը, օտարերկրյա ներդրումների վերաբերյալ թվային տվյալներ ստանալու նպատակով օգտվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունից»,- պատասխանել են Էկոնոմիկայի նախարարությունից: Ներդրումների համար պատասխանատու նախարարությունը, փաստորեն, սեփական վերլուծություններն ու ցուցանիշները չունի, թե ներդրումային դաշտում ինչ է կատարվում:

Ինչ վերաբերում է ԱՎԿ-ի ներկայացրած տվյալներին, ապա տիտանական ջանքեր պետք է գործարդել՝ գտնելու համար կոմիտեի կայքում առկա վերլուծությունը: Այն առանձին պատուհանով հասանելի չէ: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունն ու հրապարակված թվերի համեմատությունը ցույց տվեց՝ իրականում որեւէ բում էլ չի եղել, ավելին՝ ներդրումների ցուցանիշը տարեցտարի անկում է ապրել:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ