05 02 2022

Ինչո՞ւ է ինքնաբացարկ հայտնել Ալեն Սիմոնյանը. «Փաստ»

Ինչո՞ւ է ինքնաբացարկ հայտնել Ալեն Սիմոնյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում քննարկվող՝ նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է եղել, ինչը բավականին ոգևորել է մի շարք պատգամավորների, քանի որ հույս են ունեցել, որ Սիմոնյանը կգնա ԱԺ-ից ու իրենց «օդերը» կբացվեն: Սակայն ԱԺ նախագահն, ի վերջո, «վշտացրել» է նրանց՝ ինքնաբացարկ հայտնելով: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սիմոնյանը ՔՊ վարչության նիստի ժամանակ ասել է, թե ինքը ընդգծված քաղաքական, կուսակցական գործիչ է և չի կարող լիարժեք ապակուսակցական դիրքորոշում ունենալ, ինչը պահանջում է Սահմանադրությունը, ուստի և նպատակահարմար չի գտնում իր թեկնածության առաջադրումը նախագահի պաշտոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ