01 05 2021

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվել է ուշացումով․ «Ժողովուրդ»

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվել է ուշացումով․ «Ժողովուրդ»

«2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունն արդեն ներկայացվել է Ազգային ժողովին, սակայն սա տեղի է ունեցել ժամկետների ակնհայտ խախտմամբ, և դրա թիվ մեկ պատասխանատուն խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն է:

Բանն այն է, որ դեռ 2020 թվականի աշնանը պետք է խորհրդարանում ներկայացվեր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սակայն այն ներկայացվեց միայն այս տարվա ապրիլի 23-ին: Այսինքն՝ չնայած աշնանը պետք է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացվեր ապրիլյան հանձնաժողովի զեկույցը հենց Արարատ Միրզոյանին և քննարկվեր այն ԱԺ լիագումար նիստում, սակայն դա տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ Արարատ Միրզոյանն իր պաշտոնեական պարտականությունները ի զորու չէ կատարել և չի ապահովում խորհրդարանի բնականոն գործունեությունը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 25-ը հստակ սահմանում է, թե ինչպես պետք է ներկայացվի զեկույցը. «Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները», ապա՝ «Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը քննարկվելու է մայիսի 4-ին մեկնարկող նիստում, որի մի մասը կլինի դռնփակ քննարկման ձևաչափով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ