15 12 2020

Փաշինյանի գլխավոր նպատակը ցանկացած միջոցով վերարտադրվելն է․ «Փաստ»

Փաշինյանի գլխավոր նպատակը ցանկացած միջոցով վերարտադրվելն է․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Երեկ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե հրաժարական կտա միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Այլ հարց է, որ փորձագետների և հանրության գերակշիռ մեծամասնության համոզմամբ, նման կամարտահայտություն ու կամարտահայտման հավաստի արդյունքներ վաղուց կան, ինչն ակհնայտ է նույնիսկ անզեն աչքով, իսկ այսպիսի հայտարարությունները փաստացի նպատակ ունեն պարզապես երկարաձգել պաշտոնավարումը:

Մենք առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ Փաշինյանը դիտարկում է արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս առումով «Փաստ» թերթին նոր տեղեկություններ են հասել. ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը նախատեսում է որքան հնարավոր է դիմադրել իր հրաժարականի համաժողովրդական պահանջին և մայիսին կամ հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնել:

Կարևորը, որ այդ ժամանակ իրենք լինեն իշխանության, որպեսզի կարողանան վարչական ռեսուրսի տոտալ կիրառմամբ ապահովել իրենց վերարտադրությունը: Մեր կառավարական աղբյուրի փոխանցմամբ, հենց այդ նպատակով էլ իրականացվում են կադրային տեղաշարժերը հատկապես մարզպետների մակարդակով:

Ըստ մեր տեղեկությունների, այդ ժամանակահատվածը իշխանությունները նաև ուզում են օգտագործել «անհնազանդ» համայնքապետերին անվստահություն հայտնելու, քրեական գործեր հարուցելու համար, որպեսզի մարզերում ամբողջ վարչական ռեսուրսը «յուրային» լինի և իրավապահ համակարգի հետ իր «գործն անի» ընտրություններում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ