04 11 2020

Ստեփանակերտի 40%-ն ավերվել է, բայց բնակչության զգալի մասը չի լքում հայրենի քաղաքը․ «Հրապարակ»

Ստեփանակերտի 40%-ն ավերվել է, բայց բնակչության զգալի մասը չի լքում հայրենի քաղաքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ստեփանակերտի 40 տոկոսն ավերվել է, բայց բնակչության զգալի մասը չի լքում հայրենի քաղաքը: Երեկ այս մասին մեր լրագրողին փոխանցել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը.

«Տարբեր շերտ մարդիկ են, ովքեր չեն ուզում թողնել իրենց հողն ու ջուրն անգամ այս պայմաններում։ Մեր հաշվարկով, մոտ 30 տոկոսը քաղաքում է»։

Քաղաքապետը հայտնել է, որ երկու օր է՝ քաղաքում հարաբերական անդորր է, Ստեփանակերտի երկնքում ԱԹՍ-ներ գրեթե չեն հայտնվում․ «Պատերազմը շարունակվում է, բայց որ ասեմ՝ քաղաքի վրա խփում են՝ չէ»։ Քաղաքապետի խոսքով, հակառակորդի կողմից վնասված ենթակառուցվածքներն արդեն վերականգնվել են։ «Գազ, ջուր, հոսանք, ամեն ինչ էլ կա։ Մարդկանց մեծ մասն ապաստարաններում է, եւ նրանց սննդի հարցն էլ մենք՝ կառավարությունն է հոգում»,- ասել է նա»։

Նյութն ամբողջությաբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ