23 04 2020

Իշխանահաճո արտահոսքեր կարող են լինել․ «Փաստ»

Իշխանահաճո արտահոսքեր կարող են լինել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին հանրությունը բավականին ակտիվ հետեւում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ պարբերական հաճախականությամբ հրավիրվում են տարբեր քաղաքական եւ ռազմական գործիչներ։

Ընդհանուր առմամբ, հանձնաժողովի աշխատանքների բուն գործունեության մասին հրապարակային առումով գրեթե ոչինչ հայտնի չէ, բացի այն տեղեկատվությունից, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահը։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունների հորդորով, առաջիկա ամսվա ընթացքում, մինչեւ ապրիլյան հանձնաժողովի գործունեության ավարտը, որը լրանում է հունիսին, հանձնաժողովից կազմակերպված ինֆորմացիոն «արտահոսքեր» կլինեն հրավիրյալ անձանց տված պատասխաններից։

Թերթին հասած տեղեկությունների համաձայն, դա արվելու է տեղեկատվական դաշտում որոշակի աժիոտաժ ապահովելու եւ իշխանությունների քաղաքական «քիմքին» հաճելի թեմաներ շրջանառելու նպատակով»:

Նյութն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ