21 04 2020

Նոր սկանդալ․ Մարությանի նշանակումները դատարանը անվավեր է ճանաչել․ «Ժողովուրդ»

Նոր սկանդալ․ Մարությանի նշանակումները դատարանը անվավեր է ճանաչել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանը անվավեր է ճանաչել: 2019 թվականին Երեւանի քաղաքապետարանը աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոննների թափուր տեղի համար մրցույթներ էր հայտարարվել:

Երեւանի քաղաքապետարանի կողմից վերոնշյալ պաշտոնների համար հայտարարված մրցույթներին մասնակցել է նաեւ Արսեն Ավետիսյանը, սակայն ներկայացված պաշտոնների համար անցկացված մրցույթներից ոչ մեկով հաղթող չի ճանաչվել եւ դիմել է դատարան։

Եվ, ահա, դատավոր Գրիգոր Առաքելյանը լսել է բոլոր կողմերին եւ 1 տարի անց՝ 2020 թվականի մարտի 2-ին, կայացրել է որոշում՝ բավարարելով հայցը եւ անվավեր է ճանաչել այդ պաշտոնների համար անցկացված մրցույթները եւ Երեւանի քաղաքապետի կարգադրությունները:

Ստացվում է` արդեն մեկ տարի պաշտոնավարող անձինք ոչ օբյեկտիվ մրցույթի արդյունքում են նշանակվել։ Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանում «բեսպրիդել» է. ում ցանկացել, անցկացրել են եւ մի բան էլ դատարանի որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարան՝ փորձելով այդպես ժամանակ շահել»:

Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ