19  02  2020

Երևանի քաղաքապետարանում լարված իրավիճակ է, տհաճ անակնկալներ կլինեն․ «Իրավունք»

Երևանի քաղաքապետարանում լարված իրավիճակ է, տհաճ անակնկալներ կլինեն․ «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանում իրավիճակը կրկին լարվել է: Վարչություններում և թաղապետարանում համատարած դժգոհության ալիք է հասունանում, բոլորին հոգնեցրել է ահ ու դողով աշխատելը:Այն, որ միմյանց դեմ գործ տալը խրա­խուսվում է բարձր մակարդակով, այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մեր աղ­բյուրի փոխանցմամբ՝ նույնիսկ շատ զգույշ և օրինական աշխատելու դեպ­քում՝ որևէ մեկն ապահովագրված չէ, որ «գլխին չեն սարքի», որ գործից հանեն՝ սկզբում քրգործ հարուցելով, ապա ար­դարացնելով:

Բայց այդ ժամանակ արդեն նախկին պաշտոնյան կլինի վարկաբեկ­ված ու դատարկ տաշտակի առաջ: Հենց սրանով էլ պայմանավորված՝ հարմար առիթի դեպքում շատերը պատրաստվում են լքել տաքուկ պաշտոնները: Այնպես որ, առաջիկայում դեռ կլինեն նոր, տհաճ անակնկալներ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ