10 05 2024

Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը. բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան



Գաղտնիք չէ, որ ես այն դիմացի տնակում եմ մնում: Քիչ առաջ դիմացից տեսանյութ են հրապարակել, որ այդ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը և ասում են, որ կուրացիա է անում: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի իր ելույթում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Բա էն մյուս մարդիկ, որ մտնում-դուրս են գալիս, ինչո՞ւ չեք նկարել ու ցույց տվել: Այստեղ տասնյակներով մարդ է մտել ու դուրս եկել: Ասյտեղ գտնվող գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, անհատները: Բայց իրենք այնքան ստախոս են, որ այդ կերպով փորձում են մարդկանց մտքերը այս պայքարի բովանդակությունից հեռու տանել, փորձել կապել անձերի հետ, մեծ երկրների հետ, ազդեցության գոտիների հետ՝ մոռանալով, որ հենց իրենք են այդպիսին եղել: Դրա համար եմ խորհուրդ տվել, որ մոտներդ հայելի պահեք:

Ինձ համար բոլոր նրանք, որոնք մեր նպատակին, հայկական օրակարգին ծառայելու կոչված են, կոչված են, որ եռագույնը հաղթի սեւ ու սպիտակին, այդ մարդիկ ամբողջության մեջ ոչ  միայն ընդունելի են, այլեւ քաջալերելի եւ գովելի են:

Իսկ բոլոր նրանք, որոնք ծախու գրչակներ են, ովքեր իրենց ինքնությունը վաճառողներ են, նրանք ուղղակի որպես գոյացություններ կվերանան մեր կյանքից»,- ասաց Սրբազանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ