18  02  2020

Բարտեր կամ քաղաքական առևտուր՝ մեր լուռ համաձայնությամբ․ «Հրապարակ»

Բարտեր կամ քաղաքական առևտուր՝ մեր լուռ համաձայնությամբ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Օղակը սեղմվում է Հայաստանի Հանրապետության պարանոցին՝ ուղղակի եւ անուղղակի իմաստով։ Մի կողմից՝ արտաքին ճնշումներն են ավելի ակնհայտ դառնում, եւ մյունխենյան զրույց-քննարկումը դրա վառ ապացույցն էր։ Մյուս կողմից՝ երկրի ներսում գործընթացներ են ընթանում, որոնք նեղացնում են ժողովրդավարության եւ օրինականության սահմանները, եւ սահմանադրական հանրաքվեն էլ այս օղակի բաղկացուցիչն է։

Եթե արտաքին ճնշումներն ու արցախյան խնդրի հանգուցալուծման մեզ համար ոչ այնքան նպաստավոր ընթացքը մեր կողմից այնքան էլ կառավարելի չէ, քանի որ պրոցեսները մի տեսակ դուրս են եկել մեր վերահսկողությունից, ապա ներքաղաքական դաշտում տեղի ունեցողը միանգամայն կառավարելի է, եթե չասենք՝ հենց մեր իշխանությունների կողմից էլ ստեղծվում է ու հյուսվում։ Ընդ որում, մի անտեսանելի կապ է նկատվում այս ներքաղաքական պրոցեսների եւ մեր իշխանությունների արտաքին շփումների միջեւ։

Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը Մյունխենում խոսում միկրոհեղափոխությունների, նոր լուծումների, խաղաղության եւ 3 միավորների համար շահեկան լուծման մասին։ Ինչո՞ւ չէր հակադարձում Ալիեւի ռազմաշունչ հայտարարություններին եւ հակահայկական հարձակումներին։ Բոլորովին համաձայն չեմ այն պնդումների հետ, թե դրանք պայմանավորված էին անփորձությամբ, անգլերենի կամ պատմության չիմացությամբ։ Իր հակառակորդներին, «նախկիններին» «պատերին ծեփելիս» նա շատ ճկուն է ու խոսքաշատ։ Արդյոք այդ զիջումներն ու որդեգրած դիրքորոշումը պայմանավորված չե՞ն Եվրոպային հաճոյանալու մտայնությամբ, որ նա աչք փակի Սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի դեմ ձեռնարկված ոտնձգությունների վրա։ Արդյոք «բարտեր» կամ քաղաքական յուրօրինակ «առեւտուր» չի՞ կայանում մեր աչքի առաջ եւ մեր լուռ համաձայնությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ