14  02  2020

Արման Բաբաջանյանը Վանգա՞ է խաղում․ ՍԴ անդամ․ «Հրապարակ»

Արման Բաբաջանյանը Վանգա՞ է խաղում․ ՍԴ անդամ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր լրատվամիջոցի հետ հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց․ ա) դրսի հատուկ ծառայությունները փորձել են ազդել ՍԴ ընթացիկ որոշումների վրա, բ) չի բացառվում, որ ՍԴ մեկ անդամ հավաքագրվել է այդ ծառայությունների կողմից։ Իհարկե, այլ հայտարարություններ էլ եղան, որոնց մասին զրուցեցինք ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի հետ։

- Տիկին Գյուլումյան, պատրաստվո՞ւմ եք վաղ կենսաթոշակի գնալ։

- Այդ հարցին ինչքա՜ն կարելի է պատասխանել, հո երեխա չե՞մ, որ ամեն օր մի բան ասեմ։

- Դրանից հետո նոր հորդորներ, նոր ճնշումներ, նոր առաջարկներ եղան։ Նաեւ՝ հանդիպելու առաջարկ վարչապետի կողմից։

- Դա ի՞նչ կապ ունի։

- Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ դրսի հատուկ ծառայությունները․․․

- Արման Բաբաջանյանը թող ինքն ասի՝ ինքն ինչ հատուկ ծառայությունների հանձնարարություն է կատարում, հետո մեզ որակումներ տա․․․

- Խոսում էր մեկ որոշումով՝ մեկ անդամի մասին։

- Հիմա ես չգիտեմ․․․ ինչ-որ մի բախտախնդիր հայտնվել է ԱԺ-ում՝ ինչ-որ մի կուսակցության խաբելով, հետո էլ դարձել է անկախ պատգամավոր ու հիմա էլ հայտարարություննե՞ր է անում․․․

- Հնարավո՞ր է այդ հայտարարության համար դիմեք դատարան։

- Չգիտեմ, ընդհանուր է ասել, եթե դատարանը որոշի, թող դիմեն։

- Հանրաքվեի «այո»-ի դեպքում պատրաստվո՞ւմ եք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

- Ես դեռեւս ոչինչ ասել չեմ կարող։ Ընդհանրապես, չէի պատրաստվում հարցազրույց տալ, ուղղակի Ձեր հարցով զայրացրիք։

- Նաեւ ասում էր, որ հիմա էլ մտմտում եք վաղ թոշակի գնալու մասին, որպեսզի սահմանադրական հանրաքվեն տեղի չունենա։

- Արմանը Վանգա է խաղում, հա՞։ Գնացեք, իրենից հարցրեք, թե այդ ինչ հիմքեր ունի, որ նման բաներ է հայտարարում։

ՀԳ․ Այլ հարցերի Ալվինա Գյուլումյանը հրաժարվեց պատասխանել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ