22 01 2020

Իսկ մեզ անասնապահներ պետք չեն. Top-news.am

Իսկ մեզ անասնապահներ պետք չեն. Top-news.am

Top-news.am-ը գրում է.

«Իսկապես, ո՞ւմ են պետք հետադիմական հայացքներ ունեցող, գաղափարապես կաղող, հակահեղափոխական տրամադրություններ ունեցող անասնապահները, որոնք չեն ցանկանում իրենք իրենց եւ երեխաներին զոհաբերել հանուն մեծ հեղափոխության, հանուն տնտեսական հեղափոխության:

Ո՞ւմ են պետք այն անասնապահները, որոնք հեղափոխության առաջնորդներին սպառնում են փողոց փակել եւ անգամ հավաքվում են կառավարության շենքի մոտ, իսկ հեռանալուց առաջ ցախավելով չեն հավաքում ծխախոտի մնացորդները: Նրանք այնքան համարձակություն ունեն, որ ցանկանում են իրենց համեմատել հեղափոխականների հետ, որոնք օրեր շարունակ Հանրապետության հրապարակը մեծ աղբամանի էին վերածել:

Ո՞ւմ են պետք այն անասնապահները, որոնք հանդգնում են մի փոքր նվազեցնել հեղափոխության սրտի գործարարների վերածված նախկին օլիգարխների եկամուտները: Նման անասնապահներ հեղափոխությանը պետք չեն:

Իսկ հանուն հեղափոխության մեծ հաղթանակի, ոչինչ, որ մսի պակաս առաջանա, մսի գինը թանկանա: Ոչինչ, դրսից ներկրված անորակ եւ հիսուն տարի առաջ սառեցված միսը կա ու կա: Ինչո՞ւ պետք է հայաստանցին որակյալ միս ուտի:

Սպանդանոցները, իրականում, միայն լավ առիթ էին անհատ անասնապահներին հարվածելու համար: Եթե իրականում խնդիրը սպանդանոցները լինեին, ապա մինչ այս որոշումը պետությունը կամ պետության հորդորով, առաջարկով կկառուցվեին 50-70 սպանդանոցներ:

Ուզում եք մսի որակը վերահսկել, ապա վերահսկեք խանութները, սուպերմարկետները, պարբերաբար ստուգեք մսի որակը, այնտեղ աշխատող անսնաբուժենրի աշխատանքը:

Իսկ այսպես պարզապես Հայաստանում վերացնում եք անասնապահությունը: Վերացնենք առողջարանները, դպրոցից հանենք Հայ եկեղեցու պատմությունը, այբերանը նետենք աղբարկղը, համալսարաններում բնաջնջենք հայերենն ու հայ գրականությունը, փակենք ծննդատները: Հիմա էլ հերթը հասավ անասնապահությանը:

Եթե գոնե քսան գյուղին բաժին հասներ մեկ սպանդանոց, ապա անասնապահներն այսքան բուռն չէին արձագանքի կառավարության նախաձեռնությանը: Կառավարությունը պարզապես ծաղրում է հայաստանցի անասնապահին, ցինիկաբար է ծաղրում: Ասում է ուզում ես մի ոչխար մորթել եւ միսը վաճառել, ապա ավտոմեքենա վարձիր, ոչխարդ հասցրու սպանդանոց, այնտեղ վճարիր, հետո նորից ավտոմեքենային վճարիր եւ նոր վաճառիր միսը:

Չես ցանկանում, ուրեմն մի պահիր, դարձիր խոշոր օլիգարխի կամ հեղափոխության սրտի գործարարի անասնապահը: Սա է կառավարության առաջարկը: Մնացածը դատարկ խոսքեր են:

Այն ինչ անում է կառավարությունը ոչ միայն նորմալ չէ, այլ հակապետական եւ հակաժողովրդական հերթական քայլն է: Դուք ամեն ինչ անում եք, որ ՀՀ քաղաքացին ստիպված լինի գնել հեղափոխության սրտի գործարարի ներկրած անորակ եւ հարյուր տարի առաջ սառեցված միսը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ