28 12 2019

Նոր արշավ՝ համայնքապետերի դեմ․ «Հրապարակ»

Նոր արշավ՝ համայնքապետերի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Համայնքապետերի դեմ արշավը կրկին թափ է հավաքել: Եթե նախկինում իշխանությունը համայնքներում մի խումբ «բողոքավորների» էր հանում անցանկալի համայնքապետերի դեմ և ակցիաներով հասնում նրանց հրաժարականին, ապա վերջերս այլ մեթոդներով են աշխատում, հիմնականում՝ քրեաիրավական:

Խոշոր քաղաքների քաղաքապետերի հետ տարածքային կառավարման նախարար Պապիկյանն է «բանակցում»՝ սկզբում «լավով» հասկացնում է, որ նպատակահարմար չեն գտնում իր հետ աշխատել՝ լավ կլինի հեռանա։

Փոքր համայնքների ղեկավարների հետ «աշխատում» են մարզպետները: Նրանք, ովքեր դիմադրում են, հայտնվում են քրեական պատմությունների մեջ: Օրեր առաջ քրեական գործ հարուցվեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի դեմ՝ պաշտոնը չարաշահելու, 75 միլիոն դրամի վնաս հասցնելու փաստով: Իջևանի նախկին քաղաքապետը նույնկերպ հեռացավ: Ըստ լուրերի՝ հաջորդը Ջերմուկի քաղաքապետն է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ