13  12  2019

Ձուկը գլխից է հոտում․ համակարգը ոչ թե դիմադրում է, այլ անարդյունավետ է․ «Իրատես»

Ձուկը գլխից է հոտում․ համակարգը ոչ թե դիմադրում է, այլ անարդյունավետ է․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ե­րեկ կա­ռա­վա­րու­թյան նիս­տի ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը դի­մադ­րում է հե­ղա­փո­խու­թյա­նը: «Ե­կեք ար­ձա­նագ­րենք, որ ամ­բողջ պե­տա­կան հա­մա­կար­գը հե­ղա­փո­խու­թյա­նը դի­մադ­րում ա և այդ դի­մադ­րու­թյու­նը ես ջար­դե­լու եմ, չկա ու­րիշ տար­բե­րակ, ո­րով­հետև ՀՀ ժո­ղո­վուրդն ինձ ձայն ա տվել, որ այս երկ­րում փո­փո­խու­թյուն տե­ղի ու­նե­նա, ոչ թե տար­բեր ա­ռիթ­նե­րով ա­նընդ­հատ պտտ­վենք, պտտ­վենք»,- ըն­դգ­ծեց նա:Ի­րա­կա­նում Պապ թա­գա­վո­րից Հի­սուս ու Հռո­մի պապ դար­ձած Փա­շի­նյա­նին ան­հան­գս­տաց­նում է ոչ թե բո­լոր ո­լորտ­նե­րում «հե­ղա­փո­խու­թյան» պան­ծա­լի ա­վար­տը, այլ որ պե­տա­կան հա­մա­կար­գը սկ­սել է այլ տրա­մա­բա­նու­թյամբ աշ­խա­տել, ին­չը Փա­շի­նյա­նին բնավ հար­մար չէ: Ինչ­պես «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նում, այն­պես էլ կա­ռա­վար­ման օ­ղակ­նե­րում այ­սօր­վա վար­չա­պե­տը յու­րա­յին­ներ չու­նի, էլ չենք ա­սում, որ մի­ջին օ­ղակ­նե­րում աշ­խա­տող­նե­րը հիմ­նա­կա­նում հին կադ­րեր են և նո­րե­րի հետ ի­րենց հար­մա­րա­վետ չեն զգում:

Ա­վե­լին՝ նրանց «դի­մադ­րու­թյու­նը», ըստ կա­ռա­վա­րու­թյան մեր աղ­բյու­րի, մի քա­նի ձևով է ար­տա­հայտ­վում. նախ` ո­մանք չեն էլ ցան­կա­նում որևէ ար­դյունք ա­պա­հո­վել, քա­նի որ շատ ա­վե­լին են հաս­կա­նում ո­լոր­տից, քան ի­րենց վե­րա­դա­սը, դրա հա­մար կա­րո­ղա­նում են գոր­ծի ի­մի­տա­ցիա ստեղ­ծել: Մյուս­նե­րը, ո­րոնք նաև նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ են աշ­խա­տել, օր ա­ռաջ ու­զում են տա­պալ­ված տես­նել այս իշ­խա­նու­թյու­նը: Վեր­ջին խումբն էլ նոր ե­կած կադ­րերն են, ո­րոնք գոր­ծից գլուխ չեն հա­նում, բայց մեծ հա­վակ­նու­թյուն­ներ ու­նեն, ցույց են տա­լիս, թե աշ­խա­տում են, բայց, ինչ­պես Փա­շի­նյանն է ա­սում, ա­մեն վայր­կյան սպա­սում են, թե տուն գնա­լու ժա­մը երբ է գա­լու: Այն­պես որ, պե­տա­կան հա­մա­կար­գում ոչ թե դի­մադ­րու­թյուն կա, այլ ըն­դա­մե­նը ա­նար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում, իսկ ձու­կը, ինչ­պես գի­տենք, գլ­խից է հո­տում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ