05  12  2019

Որքան էր փոխնախարարի բաժինը. մանրամասներ՝ կոռուպցիոն գործարքից. «Հրապարակ»

Որքան էր  փոխնախարարի բաժինը. մանրամասներ՝ կոռուպցիոն գործարքից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ձերբակալվեց կաշառք վերցնելու պահին, որը ստանում էր տենդերին միջամտելու և կաշառատուի հաղթանակն ապահովելու համար։ Նա 2018-ի հոկտեմբերին նշանակվել է սպորտի գծով փոխնախարար, մինչ այդ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2015-2018 թթ․ եղել է VivaroNews-ի միջազգային բաժնի խմբագիրը։

«Սրսուռ» ՔՊ-ական է՝ «դուխով» գլխարկը գլխին մասնակցում էր 18-ի ակցիաներին։ Նա առաջինը չէ հեղափոխական իշխանություններից, որ բռնվել է կոռուպցիոն գործարքի գնալիս․ առողջապահության փոխնախարարի դեպքը դեռ թարմ է մեր հիշողության մեջ։Մեր տեղեկություններով, խոսքը 60 միլիոն դրամի տենդերի մասին է, որը պետք է շահեր մատակարարը։ Գործարքի միջնորդը եղել է Լոռեցյանի վարորդը, որը, ըստ լուրերի, նրա «ծխելու» ընկերն է և որն էլ փոխանցել է գումարը։Փոխնախարարի բաժինը պետք է լիներ 1 միլիոն դրամ։ Նա բռնվել է առաջին տրանշը՝ 300 հազար դրամը ստանալու պահին։ ԱԱԾ-ում երեկ ասում էին․ «Պատժեցինք, մեր նախկին տնօրենի՝ Վանեցյանի դեմ ավելորդ շատ էր խոսում»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ