28 11 2019

Բիզնեսն ու քաղաքականությունը․ նորերի հետ հույսեր չեն կապում․ «Հրապարակ»

Բիզնեսն ու քաղաքականությունը․ նորերի հետ հույսեր չեն կապում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Զրուցակիցս բիզնես աշխարհի ներկայացուցիչ է, դեռ 90-ականներից գործող օրինավոր բիզնեսմեն, որ շատ բան է տեսել կյանքում, զրոյից կայացրել է բիզնեսը, նաև մեծաքանակ բարեգործություն է անում, պատկառելի հարկեր վճարում, օտարերկրյա գործընկերներ ունի և հարուստ փորձ։ Նա, ինչպես ցանկացած հայաստանյան գործարար, զուսպ է քաղաքական գնահատականների մեջ, զգույշ՝ շփումներում և գրեթե բոլոր իշխանությունների հետ սերտ համագործակցել է՝ ի շահ իր բիզնեսի։

Նա չի թաքցնում, որ առաջ էլ, հիմա էլ պարբերաբար հանդիպում է երկրի քաղաքական ղեկավարների հետ, և կարծում է, որ իր պարտքն է նրանց հետ ջերմ գործընկերային կապեր պահպանելը։ Խոստովանում է, որ միշտ «մուծվել է» իշխանություններին՝ գումարներ տրամադրելով տարբեր միջոցառումների ու նախագծերի։ Ե՛վ առաջ, և´ հիմա առաջին տիկնանց ֆոնդերին է աջակցել։ Բայց դա չի խանգարել, որ տեսնի այն բոլոր թերություններն ու սխալները, որոնք գործում են բոլոր իշխանությունները, և երբ հարկն է, անգամ բարձրաձայնում է դրանց մասին։

Ո՛չ հեղափոխական է, ո՛չ հակահեղափոխական, սիրտը ցավում է մեր երկրի համար և ուզում է, որ ծաղկուն երկիր ու զարգացող տնտեսություն ունենանք։ Սակայն, ցավոք, լավատեսության հիմքեր չի տեսնում՝ չի տեսել հեղափոխությունից առաջ և չի տեսնում այսօր։ Նա կարծում է, որ նախկինների հեռանալը պարտադիր էր, իսկ նորերի հետ արդեն հույսեր չի կապում, որովհետև, ասում է, որ հենց առաջին օրվանից սխալ ճանապարհով գնացին։ Հեղափոխությունից հետո ոգևորության ալիքի վրա նոր պրոյեկտ անելու ծրագիր ուներ՝ մոտ 1 միլիոն դոլար արժողության։ Հիմա Աստծուն փառք է տալիս, որ չսկսեց։ Եվ ասում է՝ եթե հայաստանյան բիզնեսմեններս չենք ուզում ներդրում անել, ինչպե՞ս կարող են դրսից ներդրումներ գալ երկիր»,-գրում է թերթը:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ