26  11  2019

«Սանիթեք»-ը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

«Սանիթեք»-ը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը Սնանկության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, և պարտատերերի առաջին ժողովը կկայանա եկող տարվա մարտին: Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 11-ին Սնանկության դատարան է դիմել «Մոսէսքո» ՍՊԸ-ն` «Սանիթեք Ինթերնեյշնլին» սնանկ ճանաչելու պահանջով:

Ընկերությունը «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500 մլն դրամ, և դատարանը բավարարել է «Մոսէսքո»-ի դիմումը: «Սանիթեք»-ին սնանկ ճանաչելու պահանջով հոկտեմբերի 29-ին դատարան է դիմել նաև ավտոպահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Նյու Թրաք» ընկերությունը, որի տնօրեն Լյուդվիգ Պարոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե «Սանիթեք»-ն իրենց էլ 27 մլն 245 հազար դրամ է պարտք:

«Կապի դուրս չեն գալիս արդեն: Փնտրում եմ, չեմ գտնում… Միակ հույսը պարտատերերի ժողովն է, որին հնարավոր է հանդիպենք ընկերության ղեկավարության հետ»,- ասել է Լ. Պարոնյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաև, որ «Սանիթեքը» ավելի քան 60 ընկերության պարտապան է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ