15  11  2019

Սատանայի հետ համագործակցության և ատելության մթնոլորտի մասին. «Փաստ»

Սատանայի հետ համագործակցության և ատելության մթնոլորտի մասին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԱԱԾ-ին հանձնարարել եմ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները»: 

Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են կառավարության երեկվա նիստում: Թվում էր՝ «սատանիստական» թեմաներով հերթական հումորն է (մի քանի օր առաջ միանգամից երեք գրառում էր կատարել վարչապետն այս թեմայով), մինչեւ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին չխնդրեց հաստատել: 

Վերջինս ամենայն լրջությամբ ասաց. «Այո, իսկապես մի քանի օր առաջ նման հանձնարարական ստացել ենք, կզեկուցենք Ձեզ»: Ինչպես ասում են՝ հասանք տեղ: 

Սա նույնիսկ մեկնաբանության ենթակա չէ, սա պարզապես, մեղմ ասած, անհասկանալի է, ինչպես անհասկանալի էին նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի բառապաշարն ու խոսելաոճը: 

Երբ հարց է բարձրացվում, թե ինչու է մեր հասարակության մեջ միմյանց նկատմամբ այսքան շատ չարությունը, ատելությունը, մաղձը, բավական է միայն նորից դիտել վարչապետի՝ այդ օրվա ելույթները: 

Դրանց մեջ, ցավոք, աննկարագրելի ատելություն կար բոլոր այն քաղաքացիների հանդեպ, որոնք «քայլողների» դասին չեն պատկանում, որոնք համարձակվում են իշխանության «թանին թթու» ասել, որոնք այնպես չեն մտածում, ինչպես իրենք: 

Այնինչ, միամտորեն մտածում էինք, որ երկրի ղեկավարը բոլորի ղեկավարն է՝ անկախ նրա հանդեպ վերաբերմունքից, որ անխտիր բոլորը պետք է լինեն նրա պաշտպանության ներքո»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ