31  10  2019

Ուրախանա՞նք, թե՞ տխրենք, որ աշխատավարձը բարձրացել է․ «Հրապարակ»

Ուրախանա՞նք, թե՞ տխրենք, որ աշխատավարձը բարձրացել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին լրագրող, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից փորձեցինք ճշտել` ինչպե՞ս է վերաբերվում կառավարության անդամների աշխատավարձի բարձրացմանը։ «Կարծում եմ՝ մենք պետք է ունենանք այնպիսի Հայաստան, որտեղ, այո, աշխատավարձերը լինեն 1,5 միլիոն, թող ուսուցիչները եւս ստանան այդքան աշխատավարձ։ Հիմա, որ աշխատավարձը բարձրացել է, մենք պետք է ուրախանա՞նք, թե՞ տխրենք։ Հիմա դուք անմիջապես կբերեք թոշակառուների օրինակը, 550 հազար թոշակառուներ են, մենք մյուս տարվանից թոշակները 10 տոկոս բարձրացնում ենք, եթե թոշակառուներն էլ լինեին 12-ը` նախարարների չափ, ես գուցե Ձեզ հետ համաձայն լինեի»:

Քանակո՞վ է որոշվում բարձրացման անհրաժեշտությունը, իսկ ձեզ համար «աբիդնի» չի՞, որ նախարարները ստանում են միլիոնուկես, իսկ պատգամավորդներդ՝ դրա մեկ երրորդը։ «Ոչ, աբիդնի չի, պատգամավորը 3 անգամ քիչ է ստանում, բայց Ձեր մատնանշած նախարարը վարչարարություն է իրականացնում ինձանից շատ ավելի։ Ես, իհարկե, չեմ ստորադասում պատգամավորի աշխատանքը, փաստն եմ արձանագրում»:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանը ոչ մի բան չի իրականացնում, բայց ստանում է հսկայական փող, «պադավատ», բենզինի չեկեր` ՍԴ որեւէ նիստի չմասնակցելով, որեւէ «վարչարարություն» չիրականացնելով։ «Դուք գիտեք, որ ինքը ոչինչ չի՞ անում, հարգելիս, եթե նիստերին չի մասնակցում, դրա համար կա ընթացակարգ, թող ՍԴ դատավորները դիմեն, այդ մարդուն զրկեն իր լիազորություններից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ