18  10  2019

Կոստանյանը պատրաստվում է հիմնովին ջախջախել ՍԴ նախագահի դեմ քրգործը․ «Հրապարակ»

Կոստանյանը պատրաստվում է հիմնովին ջախջախել ՍԴ նախագահի դեմ քրգործը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը մոտ օրերս կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին՝ պատրաստվում է հիմնովին ջախջախել քրգործը, որը հարուցվել է երեկ։  

«Կրկին գործ ունենք այն դեպքի հետ, երբ իրավակիրառ մարմինները գտնում են, թե Հայաստանում օրենսդրությունը բաղկացած է միայն քրեական օրենսդրությունից ու ոչ Սահմանադրությունից, եւ ապա`  խիստ անընդունելի եմ համարում ՍԴ նախագահի նկատմամբ նման վերաբերմունքը, քանի որ փաստն ինքնին խախտում է ինչպես դատարանների անկախությունը, այնպես էլ իրավական պետության հիմքերն ու հենքը։ Առաջիկայում ես պատրաստվում եմ այս եւ երկրում տեղի ունեցող քրեական արդարադատության հարցերին անդրադառնալ խորքային-մասնագիտական եւ միջազգային իրավունքի տեսակետից»:

Իսկ եթե մեղադրանք առաջադրվի՞ Թովմասյանին։ «ՍԴ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համար ՍԴ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի, սակայն այստեղ կարեւոր նրբություն կա, որի մասին առաջիկայում կխոսեմ»:    

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ