12  10  2019

Քաղաքական առևտուրը կայացավ․ «Հրապարակ»

Քաղաքական առևտուրը կայացավ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովը, քննելով Հայաստանին վերաբերող 2 հարց՝ դատաիրավական բարեփոխումների եւ Ստամբուլյան կոնվենցիայի, երեկ տվել է իր եզրակացությունը՝ հիմնականում բավարարելով ՀՀ իշխանությունների ակնկալիքները։

Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի Հայաստանի կողմից, դրա դիմաց ՀՀ իշխանություններին թույլ են տվել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկել՝ մի վերապահումով, որ դա պետք է լինի կամավոր հիմունքներով, այլ ոչ թե ստիպողաբար։

Այսինքն, Դատական օրենսգրքի՝ «շանտաժի եւ կաշառքի օրենք» որակված փոփոխություններն այլեւս ՀՀ ԱԺ-ն կկարողանա ընդունել, եւ Վենետիկի հանձնաժողովը դրան առանձնապես չի առարկի, քանի որ դրանից հետո կվավերացվի Եվրոպայի համար այնքան բաղձալի Ստամբուլյան կոնվենցիան։ Քաղաքական առեւտուրը կայացավ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ