06  09  2019

7,4 տոկոս անկում՝ գյուղատնտեսությունում․ «Ժողովուրդ»

7,4 տոկոս անկում՝ գյուղատնտեսությունում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում գյուղացիները սկսել են գյուղատնտեսությամբ քիչ զբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրնե­րից պարզեց, որ տարեցտարի պակասում են նաև ցանքատարածությունները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ դրանք 2018 թվականին, 2017-ի համեմատ, 52 հազար 400 հեկտարով պակասել են:

Եթե 2017 թվականին Հայաստանում ցանքա­տարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018 թվականին դրանք կազմել են 242 հազար 100 հա: Նույն ցավալի իրավի­ճակն է նաև կարտոֆիլի դեպքում: Ըստ Էկոնոմիկայի նախարարության կողմից «Ժողովուրդ» օրաթերթին տրված պատասխանի՝ կարտոֆիլի ցանքատարածությունները 2019 թվականին կազմում են 20 հազար 402 հա, բայց նախորդ տարի կարտոֆիլի ցանքատարածությունը կազմել է 22 հազար 100, 1698 հա- ով պակասել է:Սրան զուգահեռ նկատենք, որ մասնագետները տևական ժամանակ բարձրաձայնում են՝ այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար: Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 7,4 տոկոս»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ