04 07 2019

Ովքե՞ր են ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարված դատավորները․ «Ժողովուրդ»

Ովքե՞ր են ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարված դատավորները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, դատական համակարգում, շունչները պահած, սպասում են հուլիսի 11-ի հայտնի ժողովին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 76 դատավորի ծանուցվել է, որ իրենք ընդգրկված են ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում և մինչև հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու թեկնածությունից:

Մեզ հայտնի դարձավ, որ երեկվա դրությամբ մոտ 15 դատավոր դիմում են ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտ, որ իրենց անուն-ազգանունները հանեն ԲԴԽ անդամ դառնալու ցանկից:

Իսկ ովքե՞ր են այդ դատավորները. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ նրանք են՝ Գագիկ Պողոսյան, Մնացական Մարտիրոսյան, Կարեն Ֆարխոյան, Վահագն Մելիքյան, Վարդան Գրիգորյան, Արտուշ Գաբրիելյան, Ռուբեն Ափինյան, Ալեքսեյ Սուքոյան, Կարինե Պետրոսյան, Վարդան Ստեփանյան, Արթուր Ադամյան, Մանվել Սիմոնյան, Մուշեղ Հարությունյան, Աղասի Մկոյան, Սուրեն Բաղդասարյան»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ