24  05  2019

Գումարներ են վատնել․ փոխնախարարի հրաժարականի հետքերով․ «Ժողովուրդ»

Գումարներ են վատնել․ փոխնախարարի հրաժարականի հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Այսեր Ղազարյանը երեկ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել՝ հայտարարելով, որ մերժում է կառավարման «նախկին» համակարգի իներցիաները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Այսեր Ղազարյանի հետ՝ պարզելու, թե ինչ թերացումների և խախտումնե­րի է հանդիպել նախարարությունում աշխատելու ժամանակ. «Սևանա լճի ափամերձ տարածքների խայտա­ռակ վիճակը, նույնիսկ քարտեզագրումները նույն տարածքների հետ կապված... Գումարները վատնվել են մի քանի տարբեր ծրագրով, այն տարածքներն են գրել, որոնք ջրի տակ չպետք է մնան, գումարը վերցրել եւ ան­տառն են կտրում»: Ի դեպ, Ղազարյանը բացահայտել է, որ չնայած վերջին տարիներին, երբ ՀՀ-ում սիգի որ­սը պաշտոնապես արգելված է, ՀՀ-ից արտահանվել է սիգի պահածո, իսկ Բնապահպանության նախարարու­թյունը լռել է: Ղազարյանի խոսքերով՝ 2018թ. և 2019թ. սկզբին բավականին մեծ քանակությամբ կոնսերվա է դուրս եկել Հայաստանից՝ 100 հազար տուփով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ