21  05  2019

Նախարարությունը «Գարդասիլ 4»-ի ներդրման համար դրամաշնորհ է ստացել. «Ժողովուրդ»

Նախարարությունը «Գարդասիլ 4»-ի ներդրման համար դրամաշնորհ է ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գարդասիլ 4» պատվաստանյութի կիրառման շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում: Մասնագիտական կարծիքը բաժանվել է երկու խմբի: Առողջապահության նախարարությունը պնդում է «Գարդասիլ 4»-ի արդյունավետության, օգտակարության մասին, իսկ երկրորդ խումբը` «Բժիշկների ազգային կոալիցիան», հակառակ կարծիքին է:

Մինչ այդ` օրեր առաջ, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Գարդասիլ 4» պատվաստանյութի վերաբերյալ քննարկում։ Ու պարզվում է` նախարարությունը «Գարդասիլ 4» պատվաստանյութի ներդրման համար դրամաշնորհ է ստացել. նման խոստովանություն արել է ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գայանե Սահակյանը:

Խոսքը 203 հազար դոլարի մասին է: «Գարդասիլ 4» խմբաքանակի ուղիղ կեսի ժամկետն ավարտվում է 5 ամսից: Փաստացիորեն իրենք ստիպված են դա վերջացնել, ներարկել մինչեւ 2019 թվականի հոկտեմբեր, մյուս կեսի ժամկետն էլ 2020-ի ապրիլն է»,- հայտարարել է բժշկուհի Մարինա Խաչատրյանը՝ հավելելով, որ այս տարվանից պատվաստման ենթակա կանանց տարիքային շեմը բարձրացվել է մինչեւ 45 տարեկան, որպեսզի հասցնեն սպառել ստացված պատվաստանյութը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ